Լաթաքիայի Ջուրինի շրջանում ականանետային գնդակոծման են ենթարկվել կառավարական ուժերի դիրքերը, որի հետեւանքով զոհվել Է մեկ զինվորական: Այդ մասին, հայտնել Է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Վադիմ Կուլիտը:
«Լաթաքիայի նահանգում ականանետային գնդակոծման հետեւանքով, որն ահաբեկիչների կողմից Հերբերթ Էլ Արուսի շրջանից իրականացվել Է Ջուրին բնակավայրի շրջանում գտնվող կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, զոհվել Է սիրիացի մեկ զինծառայող»,-ասել Է Կուլիտը:
Նա նաեւ հայտնել Է, որ «Ջեբրաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները ութ գնդակոծությունել են կատարել Իդլիբի ապաԷսկալացման գոտում: «Իդլիբի նահանգում՝ չորս գնդակոծություն, Լաթաքիայում նահանգում՝ չորս գնդակոծություն»,-եզրափակել Է Կուլիտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: