Թբիլիսիի գրեթե բոլոր ընտրատեղամասերի տվյալներով՝ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 55,60%-ը, Նիկա Մելիան՝ 44,3%-ը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացած ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանքը»։
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է վերջնական արձանագրությունները մայրաքաղաքի 769 ընտրատեղամասերից 768-ից, որոնց համաձայն Կախա Կալաձեն հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։
ԿԸՀ հրապարակած տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների 55,60 տոկոսը, իսկ «Միացյալ ազգային շարժումից» քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան՝ 44,39 տոկոս։









































