Tuesday, 30 06 2026
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Արտաքին քաղաքականության վերաբաշխում է պետք, ճիշտ կլինի՝ արաբական ուղղությունը վստահել նախագահին ու նրա աշխատակազմին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա, հաղորդում է նախագահականը՝ այցը որակելով «պատմական»։

«2021 թվականի հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես Հայաստանի Հանրապետություն- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ», և «այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում», պնդում է նախագահականը՝ մանրամասնելով. – «Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանի նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիա, իսկապես կարևորագույն մեկնարկ է: Հայտնի է, որ Սաուդյան Արաբիան Հայաստանի հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություն արցախյան հարցի պատճառով՝ հաջակցություն Ադրբեջանի: Միաժամանակ, չնայած դիվանագիտական հարաբերության բացակայությանը, դեռևս 2011-2013 թվականներից ձևավորվեց նախագահների մակարդակով Սաուդյան Արաբիա-Հայաստան փոխադարձ շնորհավորանքների պրակտիկան, Անկախության տոների, ընտրությունների կապակցությամբ: Այցի շրջանակներում կարևոր է հաշվի առնել երկու հանգամանք: Կլիներ արդյոք այց, եթե չլիներ թագավորական ընտանիքի հետ Արմեն Սարգսյանի անձնական հարաբերության հանգամանքը: Եվ մյուսը՝ կլիներ արդյոք այց, եթե պատերազմը փաստացի փոխած չլիներ ստատուս քվոն հօգուտ Ադրբեջանի, ինչն էլ Սաուդյան Արաբիային կարծես ավելի  անկաշկանդ է դարձրել։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի այցը Սաուդյան Արաբիա քաղաքական իմաստով բավականին կարևոր է, թեպետ նախագահը մեկնել է մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» անունը կրող միջոցառման հինգերորդ համաժողովին․ «Ես այնուամենայնիվ այցը  չափազանց կարևոր եմ համարում և կարծում եմ, որ սա հստակ ցուցիչ է այն  իրողության, որ առկա են լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետության ու Սաուդյան Արաբիայի միջև գոյություն չունեցող հարաբերությունները գործարկել և իրացնել հարաբերություններ զարգացման ներուժը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես  արաբական աշխարհում ազդեցիկ որոշ շրջանակների հետ ակտիվ համագործակցությունը զգալիորեն պայմանավորված է ՀՀ նախագահի անձնական կապերով և անձնական լավ, բարեկամական հարաբերություններով․«Սաուդյան Արաբիայի հետ կապված ուղղությունը ևս այդ հարթությունում է, քանի որ նախագահն անձնական բարձր մակարդակի հարաբերություններ ունի Սաուդյան արաբիայի ամենաազդեցիկ պաշտոնյայի՝ թագաժառանգ արքայազն, Պաշտպանության նախարարի հետ։ Եվ եթե հետևենք այցին ու լուսանկարներին, ապա ավելի հստակ կդառնա, թե ինչպիսի լավ հարաբերություններ են երկու պաշտոնյաների միջև։ Նախագահի դիմավորման արարողությունը ևս բավականին բարձր մակարդակի  վրա է»։

Պետրոսյանի խոսքերով՝ մյուս կարևոր հանգամանքը, որ պետք է նշել, արցախյան 44- օրյա պատերազմից հետո ստատուս քվոյի փոփոխությունն է․ «Հատկապես ադրբեջանական ու թուրքական այն շեշտադրումները, որ հակամարտություն այլևս չկա։ Սա զգալիորեն դյուրացնում է Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, որովհետև այս խնդիրը որոշակիորեն կաղապարում էր Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Հաշվի առնելով նաև լուրջ մրցակցությունը՝ մասնավորապես մուսուլմանական աշխարհում Թուրքիայի հետ և այն հանգամանքը, որ անցյալ տասնամյակի ընթացքում թե՛ Ադրբեջանին ու թե՛ Թուրքիային հաջողվել էր արցախյան հիմնախնդիրը բարձրացնել մինչև իսլամական աշխարհի առաջնային օրակարգի նշանակության  աստիճանի,սա զգալիորեն սահմանափակում էր Սաուդյան Արաբիայի նախաձեռնողականությունը Հայաստանի հետ հարաբերությունների  հաստատման համար։ Հիմա քանի որ թե՛ Բաքվից ու թե՛ Անկարայից այլ ուղերձներ են հնչում, բնականաբար բացվում են նաև Սաուդյան  Արաբիայի հնարավորությունները Հայաստանի հետ պաշտոնական  հարաբերությունների հաստատման ու զարգացման հարցում։ Այստեղ այնուամենայնիվ կնշեմ, որ առավելագույնս նախաձեռնողականությամբ պետք է  հանդես գա Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Սաուդյան Արաբիան չափազանց կարևոր երկիր է և՛ Մերձավոր Արևելքում և՛ արաբական աշխարհում և այդ երկրի հետ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը միանշանակորեն կամրապնդի  Հայաստանի Հանրապետության դիրքերը տարբեր ուղղություններով»։

Խոսելով այն մասին, թե մենք տեսնո՞ւմ ենք արդյոք Հայաստանի նախաձեռնողականությունն ու ակտիվությունն այս հարցում, հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության մեջ մենք տարիներ ի վեր սահմանափակ հնարավորություններ ենք ունեցել, Պետրոսյանն արձագանքեց․ «Այո՛, պետք է օբյեկտիվորեն գնահատել, որ Հայաստանի Հանրապետության հնարավորությունները արտաքին քաղաքականության ոլորտում բավականաչափ սահմանափակ են ու այդ համատեքստում պետք է իրականացնել արտաքին քաղաքականության իրականացման վերաբաշխում: Ես այդ մասին նշել եմ առնվազն վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ Հայաստանում կառավարման մոդելի փոփոխություն էր տեղի ունենալու ու Արմեն Սարգսյանն էլ նախագահի թեկնածու էր դիտարկվում։ Հաշվի առնելով նրա անձնական կապերն ու հեղինակությունը մի շարք ուղղություններով՝  նույն արաբական երկրների առաջնորդների հետ, ճիշտ կլիներ, որպեսզի այդ վերաբաշխման արդյունքում արաբական ուղղությունը վստահվի նախագահին ու նրա աշխատակազմին։ Այսինքն՝  մեր ունեցած սահմանափակ ռեսուրսներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար, պետք է իրականացնել նաև արտաքին քաղաքականության վերաբաշխում՝ նաև այն պայմաններում, որում մենք հայտնվել ենք այսօր։ Ըստ իս՝ գոնե հետպատերազմյան իրավիճակում պետք է առավել առարկայորեն այս ուղղությամբ քայլեր իրականացնել և մեր սահմանափակ հնարավորություններն ու դիվանագիտական ներուժը լավագույնս օգտագործվի»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում