Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

2006-2010 թվականներին Թուրքիայում կրկնապատկվել է բանտարկյալների թվաքանակը. ICPS

SETimes կայքում հրապարակվել է Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնի (International Centre for Prison Studies) զեկույցը, որում նշված է, որ 2006-2010 թվականներին Թուրքիայում կրկնապատկվել է բանտարկյալների թվաքանակը՝ հասնելով 124,000-ի։

Սա մտահոգություն է առաջացրել միջազգային և թուրքական իրավապաշտպան կազմակերպությունների մոտ։ Ստամբուլում գտնվող Մարդու իրավունքների ասոցիացիայի (HRA) նախագահ Օզթուրք Թուրքդողանը նշել է. «Մեր երկրի իրավական համակարգն այնպիսի մեթոդ է հնարել, որը հնարավորություն է ընձեռում բանտարկության միջոցով պատժելու յուրաքանչյուր կասկածյալի, իսկ երբեմն՝ անգամ երեխաներին։

Թուրքական դատարանները ձերբակալվածներին տարիներով պահում են մեկուսարաններում՝ մինչև դատավճռի կայացումը։ Մեկուսարաններում հայտված անձանց մոտ 47 տոկոսն այնտեղ պահվում է առանց դատարանի որոշման։ Մոտ 7000 բանտարկյալ բանտերում է հայտնվել քաղաքական դրդապատճառներով»։

Ստամբուլում լրագրողական ու դասախոսական գործունեություն ծավալած հոլանդացի Մարկ Ջիլեթն իր հերթին նշել է. «Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ ցայժմ շարունակում է գործել ավտորիտար օրենքը։ Հակաահեբկչության դեմ պայքարի օրենքն և կառավարության ու պետության անհանդուրժողականությունը հանգեցրել են նրան, որ շատ լրագրողներ հայտնվել են բանտերում։ Դա մասնավորապես վերաբերում է քրդերին։

Բազմաթիվ ռազմական ու քաղաքական գործիչներ են ձերբակալված իշխանափոխության նպատակ հետապնդած «Բալյոզ», «Էրգենեկոն» և այլ գործերի շրջանակներում։ Բանտարկյալների թվաքանակն ավելացել է նաև այն պատճառով, որ արդիականացվել է (Թուրքիայում սպանությունների մեծ տոկոս կազմող) պատվի համար սպանությունների մասին օրենքը։ Այսուհետ պատասխանատվության է ենթարկվում ոչ միայն մարդասպանը, այլև ավելի խիստ պատիժ են ստանում նրա ընտանիքի բոլոր անդամները՝ նրան սպանությանը դրդելու համար»։

Անկարայում գտնվող «Անատոլիայի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ»-ի ղեկավար Գյոքհան Չափօղլուն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ դատական գործընթացները երբեմն այնքան են ձգձգվում, որ մեղադրվողը մահանում է բանտում։ Չափօղլուն հիշեցնում է «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում նմանատիպ 4 դեպք։

Հետաքննող լրագրող Մուսթաֆա Սոնմեզը բանտարկյալների թվաքանակի ավելացումը պայմանավորում է դատարանների անարդար գործունեությամբ, սովով, գործազրկությամբ, եկամուտների ստացման վատթարացմամբ, ինչպես նաև հանցավոր խմբերի խրախուսմամբ։ Ըստ նրա՝ բանտերում հայտնվելու պատճառների մեջ գերակշռում են գողությունը, փաստաթղթերի կեղծումը և զինված հանցագործությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում