«Առաջին լրատվականը» եղել է Գորիսում,զրուցել է Գորիսի ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյանի հետ։ Վերջինս նշեց,որ ամբողջ քարոզարշավը անցկացվել է բավականին լարված, ցածրակարգ, կեղտոտ մեթոդներով, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։
Ըստ Լազարյանի՝ միայն ՀԱԿ-ն է փորձել հանդես գալ համերաշխության կոչերով,հավասրակշիռ վարքագծով,փորձել է քարողարշավը տաել մի նթացքով,որի ժամանակ առաջնային կլինեն թկնածուների ծրագրերը,գաղափարները,բայց նախկինի պես այս անգամվա ընտրությունները անցկացվում են վարչական լծակների կիրառմամբ,անձերի միջև անհանդուրժողական պայքարով։ Թեկնածուի դիտարկմամբ՝ նաև բավարար չափով չի ապահովվում մասնակից ուժերի համար հավասար,մրցակցային պայմաններր,բացի այդ՝ չի հաջողվել այս անգամ էլ խուսափել նեղթայֆայական մտածողությունից, բևեռացվածւթյունից ։ Կարեն Լազարյանը նշեց,որ իրենց թիմի համար առաջնահերթությունները ներքին համերաշխության ու անվտանգության ամրապնդումն համայնքում,և ընտրվելու դեպքում ջանք չեն խնայելու այդ խնդիրները լուծել։










































