Այսօր տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 955 մլն դրամ, որից մրցակցայինը` 1 մլրդ 635 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 320 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 925 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 մլրդ 896 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.1856% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.5800%:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:









































