Նորվեգիայի ոստիկանությունը Կունգսբերգ քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որին զոհ է գնացել 5 մարդ, համարում է ահաբեկչական հարձակում: Այս մասին ասված է գերատեսչության հինգշաբթի օրվա հայտարարության մեջ:
«Այն, ինչ տեղի ունեցավ Կունգսբերգում, կարծես ահաբեկչություն լինի, սակայն հետաքննությունը ավելի հստակ կպարզի, թե որն է եղել դրդապատճառը»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:







































