Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրկ Շյուբելն ասել, որ Մինսկը պետք է քայլեր ձեռնարկի մահապատիժը վերացնելու ուղղությամբ։
Նա հիշեցրել է, որ Բելառուսը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում: «Իշխանությունները միշտ էլ կցկտուր են հաղորդել մահապատժի մասին, վերջին ժամանակներում էլ ավելի գաղտնի է դարձել»,- ավելացրել է Շյուբելը:
Նրա խոսքով՝ աշխարհը մշակել է բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ մահապատժի դեմ, «հետևաբար, խոշտանգումների հետ մեկտեղ, այն պետք է դուրս մղվի բոլոր հասարակությունների, այդ թվում, իհարկե, բելառուսական արդարադատության համակարգերից»:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որը կիրառում է մահապատիժ: 1996 -ին Բելառուսում համազգային հանրաքվեի է դրվել մահապատժի վերացման հարցը: Հանրաքվեի մասնակցածների գրեթե 80.5% -ը կողմ է քվեարկել մահապատժի պահպանմանը:








































