Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Զախարովայի հերթապահ մեսիջը․ ՀՀ իշխանությունը հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հանրայինի հարցերի պատասխանները կարելի է գնահատել Հայաստանին շանտաժի ենթարկելու հերթական փորձ։ Առանձնացնենք  մի կարևոր դրույթ՝ Զախարովան Երևանին ու Բաքվին հորդորել է անհապաղ իրականացնել սահմանազատում և սահմանագծում ռուսական քարտեզներով: Նա ընդգծել է, որ Լաչինում Թուրքիայի զորավարժությունների առիթով Կրեմլը փոխըմբռնման մեջ է գտնվում Բաքվի հետ:

Ընդհանրապես գերիների, Բաքվի ներխուժումների և այլ սադրանքների կապակցությամբ հայկական կողմից հարցերին Մոսկվայի պատասխանները մեկն են՝ անհրաժեշտ է սահմանազատում և եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նպատակն  է ինչքան հնարավոր է շուտ իրենց եվրասիական ծրագրերն առաջ մղել․ «Իսկ եվրասիական ծրագրերի հիմնական բնորոշիչներից մեկն էլ ներքին կարգուկանոնի հաստատումն է։ Ռուսաստանը համարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանն իր ներքին տարածությունն է։ Նրանք փորձում են այդ տարածքում խնդիրներ չունենալ, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի իրենց ծրագրերն իրականացնել»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղևոնդյանի՝  ոչ միայն Զախարովայի հայտարարություններն են այդ համատեքստում,այլ նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի․«Վերջերս կայացած ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ Պուտինը խորհուրդ էր տալիս  համախմբվել, միասնական լինել, դիմագրավել մարտահրավերներին։ Բնականաբար Ռուսաստանի համար այդ մարտահրավերները Արևմուտքի կողմից են ու նա փորձում է հնարավորինս մեծ դիմադրության օջախ ստեղծել իր շուրջը»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանին  փոխշահավետ այնպիսի առաջարկներ է անում, որոնցից Երևանը հրաժարվելու հնարավորություն չունի․ «Հայաստանն էլ կարծես թե փորձում է հնարավորինս  մեծ գնով «վաճառվել», քանի որ իրականում նման մարտահրավերին այլ կերպ պատասխանելու ներուժ ո՛չ Հայաստանը ո՛չ էլ Ռուսաստանը այս պահին չունեն։ Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ կարծես թե Ռուսաստանն ու Թուրքիան իրար մեջ այս ամենի հետ կապված արդեն ունեն  պայմանավորվածություններ ու այստեղ մենք ու Ադրբեջանը նմանատիպ իրավիճակներում ենք ու մանևրելու շատ մեծ հնարավորություն չունենք։ Միակ հնարավորությունը ավելի մեծ թվով դերակատարների գործընթացի մեջ ներքաշելն է, ինչը Հայաստանը կարծես փորձում է անել, թեպետ  առայժմ լուրջ արդյունքներ նկատելի չեն»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Զախարովան հերթապահ հայտարարություն  է արել․ «Այս պահի դրությամբ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացել է փակուղային իրադրություն։ Ադրբեջանը չի հաստատում ռուսական զորքերի մանդատը Արցախում խաղաղարար օպերացիայի համար։ Ռուսաստանը փորձում է հասնել այդ արդյունքին այլ տարբերակով։ Պարզ է, որ երկու պետությունների միջև դելիմիտացիա կարող է իրականացվել միայն դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում։ Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ռուսաստանի առաջարկն է ստեղծել քվազի մարմին, այսինքն առանց երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հասնել սահմանների դելիմիտացիայի՝ նախկին Խորհրդային միության քարտեզների հիման վրա։ Իհարկե միջազգային պրակտիկայի տեսակետից սա ոչ հիմնավոր և միջազգային առումով ոչ լեգիտիմ գործընթաց է։ Բայց երբ կա ճգնաժամ, ցանկացած գործիք փորձ է արվում  օգտագործել այդ ճգնաժամից դուրս գալու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանի այսօրվա  իշխող ուժը հավատարիմ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և Զախարովայի հայտարարությունն այս դիրքորոշման մեջ որևէ բան չի ավելացնում կամ պակասացնում․«Բայց Զախարովան հավանաբար այս հայտարարությունն անում է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Վեհաժողովի նոր նիստի բացմանն ընդառաջ ներկայացվի Մոսկվայի դիրքորոշումը։ Իբրև թե Ռուսաստանը շարունակում է միջնորդական դերակատարություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Խնդիրն այն է, որ այդ նիստում քննարկվելու է Արցախյան երկրորդ պատերազմն ու  դրան առնչվող հարցեր։ Տեսնում ենք, որ և՛ Թուրքիան և՛ Ռուսաստանը փորձում են դիրքորոշում ներկայացնել, որն ընդգծում է իրենց կարևոր դերակատարությունը։ Թուրքիան իբրև թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, սահմանը բացել։ Ռուսաստանը կարող է  միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ու այլ վիճելի հարցերում։ Բայց դա ավելի շատ ցուցադրական բնույթ ունեցող հայտարարություններ են, քան իրական հենարան ունեցող հայտարարություն։ Հարցն այն չէ, թե ինչպես այս ամենին կարձագանքի Հայաստանը։ Առավել կարևոր է, թե ինչպես դրան կարձագանքեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան և միջազգային հանրությունը։ Այսօր մենք այն գիտենք, որ միջազգային հանրությունը չի ուզում ճանաչել Ռուսաստանի դոմինանտ դերակատարությունն Արցախում։ Նույն մոտեցումն էլ ունեն Թուրքիայի նկատմամբ և այդ երկրի մասնակցությունն արցախյան պատերազմում բացասական է ընկալվում միջազգային հանրության կողմից»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում