ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար:
Կոնգրեսի ստորին պալատի կայքը նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին:
Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրները կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»: Ինչպես նշվում է փոփոխության մեջ, Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անելու համագործակցել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ:









































