2021 թվականի սեպտեմբերի 12-ին կայացած Փաստաբանների պալատի նախագահի ընտրության արդյունքում չորս տարի ժամկետով պալատի նոր նախագահ ընտրվեց Սիմոն Բաբայանը։Հայտնի է,որ 2352 փաստաբանից քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան,որոնցից Սիմոն Բաբայանի օգտին քվեարկեց 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Հայտնի է,որ նորընտիր նախագահ Սերգեյ Բաբայանը ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանի մերձ շրջանակի փաստաբաններից է,նրա գործուն աջակցությամբ է ընտրվել այս պաշտոնին։ Հիշեցնենք,որ Արա Զարգարյանը իրեն հարող փաստաբանների հետ միասին ակնհայտ,բաց աաջակցությունն էր հայտնել աղետալի պատերազմից հետո երկրում իշխանափոխություն կատարելու նպատակով 16-17 քաղաքական ուժերից ձևավորված «Հայրենիքի փրկության» շարժմանը և հակառակը՝հանդես եկել օրվա իշխանությունների հրաժարականի պահանջով,ինչպես նաև՝ մասնակցել է 2021թ աարտահերթ ընտրություններին «Զարթոնք»կուսակցությամբ: Ընտրությունների,փաստաբանկան 2-րդ գրասենյակի ստեղծման հավանականության,նպատակների մասին զրուցեցինք
Մեզ հետ զրույցում Փաստաբանական պալատի նախագահի թեկնածուներից Գևորգ Գյոզալյանը,անրադառնալով ընտրության արդյունքներին,ասաց,որ մեկ բառով այն կբնորոշի որպես «անտարբերություն»։ Ըստ նրա՝ առավել իրավագիտակից համայնքի ներկայացուցիչները անտարբերություն են դրսևորել փաստաբանական պալատում տիրող ճգնաժամի, քաղաքականացվածության, սուբյեկտիվ,նեղ շահերից վեր կանգնելու, ազդեցիկ անձերից կախյալության վատ ավանդույթների,մասնագիտական զարգացում ապահովելու տարիներով կուտակված լուրջ խնդիրների հանդեպ։ Մեզ հետ զրույցում Գ․Գյոզալյանը նշեց,որ չի ցանկանում նախապես վատատեսական կրծիք հայտնել նոր նախագահի կառավարման վերաբերյալ,բայց նաև չխորշեց շեշտել,որ,ճանաչելով Բաբայանի տեսակը,անձնային որակները,կապերը, առանձնակի սպասելիքներ,հույսեր չունի,որ նա կկարողանա դիմակայել հնարավոր ճնշումներին։ Բացի դա՝ Բաբայանը ևս ընկալվում է որպես քաղաքականապես ոչ չեզոք կերպար,ով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իր մերձավոր նախորդի պես կարող է ինչ-որ մի ուժի բացահայտ թե թաքուն աջակցություն ցուցաբերել: Այս ընտրություններում իր պարտությունը, փաստաբանների համայնքի ներկայացուցիչների անտարբերությունից բացի՝ նա պայմանավորեց այն փաստով,որ իրենք,ապավինելով փաստաբանների իրավագիտակցությանը, բարեփոխումների անհրաժեշտության գիտակցությանը, պատրաստկամությանը, հավատարիմ իրենց սկզբունքներին՝ չեն կիրառել նախընտրական զանգերով ձայներ ապահովելու արատավոր ավանդույթները։
Փաստաբանական 2-րդ պալատի ստեղծման գաղափարի առումով Գյոզալյանն ասաց,որ դեռ վաղ է խոսել այդ ծրագրի մասին, քանի որ ինքն ու իր թիմակիցները դեռևս կբավարարվեն ինչ-որ ժամանակ հետևելով նոր նախագահի գործունեությանը, անհրաժեշտ դրական փոփոխություններ չնկատելու դեպքում կփորձեն իրագործել 2-րդ պալատի ստեղծման ծրագիրը։ Նրա խոսքով՝ Փաստաբանական 2-րդ պալատը իրական հակակշիռ կարող է լինել՝ ստեղծելու փայլուն, քաղաքականապես անկախ,այլընտրանքային մասնագետներից կազմված պալատ,որտեղ նախագահից անկախ,հակակշռող,զսպող խորհուրդ կլինի,առանձին կարգապահական հանձնաժողով կլինի,ինչը որ չկա ներկայիս պալատում և էականորեն խանգարում է անհրաժեշտ մրցակցությանը,մասնագիտական զարգացմանը,բարձր արհեստավարժությամբ փաստաբանություն կազմավորելու գործում: Սա է այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը: Գյոզալյանը համոզված է՝ 2-րդ պալատի ստեղծումը անկասկած դրական ազդեցություն է ունենալու՝ պալատի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում,որովհետև ինչպես մեր,այնպես էլ միջազգային փորձառությունն է այդպես հուշում: «Մենք նախկինում ունեցել ենք երեք պալատներից կազմված փաստաբանական միավորումներ և ինքներս ենք համոզվել ,որ այդ կառուցվածքը ապահովագրել է լճացումից,քաղաքական մեծ կախյալությունից, ստեղծել է առողջ մրցակցություն և զարգացման մեծ հնարավորություններ:
Ըստ իրավաբան Արտաշես Խալաթյանի՝ ներկայումս շատ փաստաբաններ ավելի շատ հիշեցնում են քաղաքական գործիչների,ովքեր ազատ արտահայտում են իրենց քաղաքական հայացքները, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական կուսակցության,ազդեցիկ անհատի հանդեպ,կարճ ժամանակում «նույնականացվում» են իրենց պաշտպանյալի հետ, սկսում են կիսել նրա համոզմունքները,դառնալ այդ անձերի քաղաքական համախոհն ու կուսակիցը:«Այս երևույթները ինքնին խոչընդոտ են փաստաբանական պալատի և նրա ներկայացուցիչների մասնագիտական առաքելության,հիմնական գործառույթների կատարմանը»,-ընդգծեց պաարոն Խալաթյանը:
Փաստաբանական 2-րդ պալատի ստեղծման գաղափարը ողջունելի կլինի,քանի որ այն կարող է լուծել իմ նշած կարևոր խնդիրները.Առաջինը՝ուժեղ,անկախ փաստաբանական համայնքի ստեղծումը,մյուս կարևոր խնդիրը՝ կվերացնի մենաշնորհը, լճացումը,զարգացման խոչընդոտները։










































