Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 500 թուրք զինծառայողներ հատել են թուրք-իրանական սահմանը և տեղակայվել Իրանի Ուրմիա քաղաքի մոտ գտնվող Սերդեսթ գյուղաքաղաքում։
Թուրքական զորախումբը մասնակցելու է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) իրանական թև հանդիսացող «Քրդստանի ազատ կյանք» կուսկացության (PJAK) դեմ իրանական բանակի գործողություններին։
Իրանական բանակը հուլիսի 16-ից սեփական տարածքում և Հյուսիսային Իրաքում PJAK-ի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, թե հուլիսի 9-ին՝ կեսօրից հետո, թուրքական 8 ռազմական փոխադրամիջոցներ հատել են թուրք-իրանական սահմանը և շարժվել Մակուի ուղղությամբ։









































