Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից՝ նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրից բխող հակակոռուպցիոն կոնցեպցիայի իրականացման ընթացքները, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանն ուղղված քայլերը, այս ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեական հետապնդման շրջանակներից դուրս կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման մեխանիզմներին: Կայացվել են որոշումներ Խորհրդի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև Խորհրդի նոր ղեկավար կազմի վերաբերյալ:

Նիստի ընթացքում մասնակից երկրների գլխավոր դատախազները, պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ներպետական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պրակտիկան, խնդիրները և դրանց լուծման ընտրած կառուցակարգերը:

Այս շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի հակազդման օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով:

«Ես ուրախ եմ արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո Հայաստանի Հանրատետությունն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման՝ առաջնահերթություն հռչակված բոլոր ուղղություններով և գործարկել է այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտադրում է կատարել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ նաև միջազգային-իրավական համագործակցության խթանման նպատակով կատարված փոփոխությունների և լրացումների, ՀՀ դատախազության կողմից մշակված և ներդրված՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստական առանձնահատկությունները և բնութագրիչները հստակեցնող մեթոդական ուղեցույցի, ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա:

ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության մեկամյա փորձն ու արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված մեխանիզմները դառնալու են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արդյունավետ գործիքներից մեկը:

Արթուր Դավթյանը հաստատել է գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ կոռուպցիայի հակազդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում