Նախկին դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն է ձերբակալվել: Նա մեղադրվում է 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար դրամ գույքը օրինականացնելու համար: Արդյո՞ք այս ձերբակալությունն ուշացած չէր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավաբան Արտաշես Խալաթյանի և փաստաբան Գևորգ Դավթյանի հետ:









































