«Հայ-թուրքական հարաբերություններն ըստ էության պետք է դիտենք երկու հարթության մեջ. առաջինը հենց բուն երկու երկրների հարաբերություններն են, և երկրորդ՝ պետք է այդ հարաբերությունները դիտարկենք աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային զարգացումների համայնապատկերում, այս դեպքում դժվարություններն ավելի են մեծանում: Նկատի ունենանք նաև այն պատմական ժառանգությունը, որը ստացել ենք, այնպես որ խնդիրը շատ դժվար է՝ և՛ պատմական կոնտեքստի, և՛ աշխարհաքաղաքական իրողությունների առումով»,-այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, պատմաբան Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորության մասին խոսակցություններին:
Ինչ վերաբերում է Երևանի և Անկարայի փոխադարձ դրական ազդակներին, մեր զրուցակիցը կարծում է, որ երկու կողմերից էլ եղան որոշակի մեսջիներ՝ հարաբերությունների կարգավորման հետ կապված: «Կողքից գուցե այդ ազդակները համարվեն դրական, բայց ըստ էության այն բոլոր հայտարարությունները, որոնք լսել ենք թուրքական կողմից, դրանց մեջ էական որևէ փոփոխություն չկա, եթե համեմատենք նախկին հայտարարությունների հետ: Մեծ հաշվով նույն տողատակերն են և նույն խնդիրները»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































