Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն»․ Արամ Ա

Արամ Ա կաթողիկոսն այսօր իր պատգամում անդրադարձել է Լիբանանի հայությանը։ Կաթողիկոսության ֆբ-յան էջում գրված է․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ իր պատգամը ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն, հակիրճ կերպով անդրադառնալով Հայաստանի ու Լիբանանի ներկայ տագնապալից կացութեան, ինչպէս նաեւ Լիբանանի հայութիւնը դիմագրաւող դժուարութիւններուն ու մտահոգութիւններուն։ Իր պատգամի վերջին բաժինին մէջ Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պիտի ըլլայ Լիբանանի հայութեան, ինչպէս մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն կողքին՝ բոլորին աջակից ու զօրակից իրենց կեանքի դժուար պայմաններուն մէջ։ Նորին Սրբութիւնը ըսաւ.-

«Անթիլիասը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը քեզի՛ հետ է: Անթիլիասը հոն չէ՛, հո՛ս է: Դո՛ւք էք Անթիլիասը: Ան ձեզմէ հեռու, ձեզմէ դուրս ու ձեզմէ վեր չէ: Ան հո՛ն է, ուր է մեր ժողովուրդը: Հո՛ն է, ուր մեր հոգեւոր ու մշակութային արժէքներու կենսաւորման կարիքը կայ: Հո՛ն է, ուր հայ դպրոցի հայակերտման առաքելութեան վերակազմակերպման պահանջը կայ: Հո՛ն է, ուր ազգային պահանջատիրական պայքարի հզօրացման պէտքը կայ: Հո՛ն է, ուր ընկերային ծառայութեան օժանդակութեան հրամայականը կայ: Ա՛յս յանձնառութեամբ եկած ենք եւ սա պահուն այս սրբազան խորանէն հետեւեալ յայտարարութիւնը կ’ուզենք կատարել.-

Ա) Ինչպէս անցնող ամիսներուն, Կաթողիկոսարանը պիտի շարունակէ օժանդակել մեր կարիքաւոր ընտանիքներուն: Այս ծիրէն ներս յառաջիկայ երկու շաբաթներու ընթացքին Կաթողիկոսարանին ճամբով մէկ միլիոն տոլար պիտի տրամադրուի նոյն նպատակին համար անխտիր մեր կարիքաւոր ընտանիքներուն՝ բոլոր շրջաններէն ներս:

Բ) Որպէսզի բնակարանային դժուարութիւններ ունեցող մեր ընտանիքներուն եւ յատկապէս նոր ընտանիք կազմող երիտասարդ զոյգերուն յարմար կարելիութիւններ ստեղծուին, Պուրճ Համուտի քաղաքապետութեան նախաձեռնած բնակարանային ծրագիրին Կաթողիկոսարանին կողմէ պիտի յատկացուի չորս միլիոն տոլար։ Արդ, կարելի պիտի դառնայ, նա՛եւ Լիբանանէն ներս թէ դուրս ապրող ազգայիններու մասնակցութեամբ, յառաջիկայ ամիսներուն 63 յարկաբաժիններէ բաղկացած յիշեալ ծրագիրին առաջին միաւորը ամբողջացնել:

Գ) Ֆանարի ժողովրդային տուներուն մէջ ապրող ընտանիքներուն մեծ մասը սեփականատիրութեան իրաւունքը չունի, որովհետեւ տակաւին շուրջ չորս միլիոն տոլար վճարելիք ունի Կաթողիկոսարանին, որպէս սեփականատէր։ Տնտեսական ներկայ ծանր պայմաններուն մէջ, Մենք չենք կրնար անտարբեր մնալ ընտանիքներու դիմագրաւած դժուարութիւններուն դիմաց։ Հետեւաբար, որոշած ենք Կաթողիկոսարանին նկատմամբ մեր ընտանիքներուն ունեցած մնացեալ նիւթական պարտաւորութիւնը չեղեալ համարել։ Սակայն, սեփականատիրութեան կալուածաթուղթը, որ կապուած է պետական գրասենեակներուն, ապահովելու համար հարկ է, որ ընտանիքները շուտով կապ հաստատեն Ֆանարի Կաթողիկոսարանի գրասենեակին հետ՝ անհրաժեշտ տեղեկութիւնները եւ ուղղութիւնը ստանալու համար:

Դ) Շաբաթներ առաջ թելադրած ենք Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան եւ Արեւմտեան թեմերուն, որպէսզի դարձեալ հանգանակութիւն կատարեն Լիբանանի թեմի կարիքներուն յատկացուելու համար: Հանգանակութիւնը արդէն սկսած է:

Ե) Գաղութ մը իր ինքնութիւնն ու հզօրութիւնը կը պահէ հայ դպրոցին կենսատու ներկայութեամբ։ Հետեւաբար, կը ծրագրենք օգտակար հանդիսանալ նա՛եւ թեմի Ազգ. վարժարաններուն, որպէսզի անոնք կարենան վերանորոգ նուիրումով շարունակել հայակերտումի իրենց առաքելութիւնը:

Սիրելի՛ Լիբանանի հայութիւն, դուք սովորական գաղութ մը չէ՛ք ու պէտք չէ՛ դառնաք։ Դուք Սփիւռքի հայութեան ողնասի՛ւնն էք եւ կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունիք համահայկական կեանքի մայր էջին: Լիբանանի մէջ հայ համայնքը երկրորդական համայնք մը չէ, այլ եօթը գլխաւոր համայնքներէն մէկը: Հետեւաբար, ձեր ըսելիքը ու ընելիքը ունիք երկիրը յուզող հարցերուն նկատմամբ: Պէտք է միշտ կառչած մանք ձեր համայնքային իրաւունքներուն: Մեր սպասումն է, որ ա՛յս ինքնագիտակցութեամբ ու յանձնառութեամբ լծուիք վերակազմակերպումի ու վերականգնումի աշխատանքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում