Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք է սպասվում. Կարեն Անդրեասյան

Նախորդ մեկուկես տարում երեք հարյուր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույք է ուսումնասիրվել, որոնցից տասնյակներն արդեն ավարտական փուլում են, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցին՝ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Գանք ապօրինի ծագում ունեցող գույքին, մեջբերեմ կառավարության ծրագրից մի նախադասություն` «կառավարությունը վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում»: Բայց 2018 թվականից ի վեր 3 տարի 3 ամիս է անցել, ես որքան հիշում եմ, եթե սխալվում եմ` ուղղեք, միայն մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանն էր, որ Ծաղկաձորում գտնվող համեստ Golden palace հյուրանոցը նվիրեց Հայաստանի Հանրապետությանը, և տեսնում ենք, որ բազմաթիվ հարստություններ կան, որ պատկանում են նախկին պաշտոնյաներին, և ինչպես Դուք եք ասում, արդարացիորեն շարունակում են վայելել: Այստեղ կառավարությունը, արդեն տևական ժամանակ գործող իշխանությունները թերացումներ չունե՞ն:

Կարեն Անդրեասյան. – Սկսեմ ոչ թե թերացումից, այլ Ձեր ասածի որոշ ճշտումից: Դուք ասացիք մի դեպք, ասացիք նվեր, դա միգուցե նվեր է եղել, դրա համար այդպես հայտնի է բոլորին: Մեր խնդիրը նվերներ կորզելը չէր նրանցից, ովքեր թալանել էին ժողովրդին, կամ գողություն էին արել, կամ կոռումպացվածության մեջ էին, կամ իրենց բարի կամքով էին նվիրել: Ես հիմա կոնկրետ մի նվերի պատմության մասին չեմ ուզում խոսել, ես ուզում եմ խոսել այն մասին, որ արդեն 300 ուսումնասիրություն է գնում` 300 մարդու հետ կապված:

Դուք հասկանո՞ւմ եք չէ, որ այդ թալանը տարիներով տեղի է ունեցել, տեղի է ունեցել, ասենք լավ, հազար բարձրաստիճան մարդկանց, պաշտոնյաների շուրջ: 300 արդեն ուսումնասիրություն է տեղի ունեցել ընդամենը վերջին 1-2 տարում, դրանցից արդեն տասնյակ գործեր գտնվում են ավարտական փուլում, և հիմա մենք սկսելու ենք կամաց հունձքը բերել ժողովրդին, բայց նաև պետք է ասել, որ այս համակարգը գոյություն չուներ, միայն 1-1.5-2 տարի պահանջվեց, որպեսզի օրենսդրական համակարգ մտածվի, թե թալանածը ոչ թե ինչ-որ մեկի մատի շարժումով ոնց բերես ժողովրդին կամ նվեր բերես ժողովրդին, այլ օրինական ճանապարհով գնաս ու գանձես:

Ես նորից եմ ասում` համակարգային խնդիրներ եղել են, թերացումներ եղել են, դանդաղումներ եղել են, էլի են լինելու, ես ինքս հաստատ սխալներ անելու եմ, ժողովո՛ւրդ, բայց պետք է հասկանալ` վեկտորն ուր է գնում, այսինքն` այդ սխալը ես դիտմամբ եմ անում, որ ինչ-որ մեկին պաշտպանե՞մ, թե՞ ի վերջո ընդհանուր մեծ համակարգի մեջ ես չեմ հասցրել որպես նախարար շտկել և դատարանը, և դատախազությունը, և քննչականը, և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն, չէ՞ որ այդ համակարգերը բոլորն իրար հետ պիտի կոալիցիա կազմեն, որպեսզի այդ ամբողջը լինի:

Նույնիսկ այսօր ես Ձեզ մի բան ասեմ` այն 40 դատավորներին վերադառնալով` այսօր կա հստակ իրավապահ համակարգի կոալիցիա, և ես էլի եմ ասում` այն բոլոր անունները պաշտոնյաների, որ տվեցի, մենք բոլորս միահամուռ ենք, մենք բոլորս ուզում ենք մաքրել, բայց նույնիսկ այդ պարագայում միջին և ստորին օղակներում հազարավոր մարդիկ են աշխատում, նրանց թրեյնինգը, նրանց փոխարինումը, նրանց ուսուցումը, որ կարողանան ճիշտ քննություններով այդ ամբողջը բերել, ժամանակ է:

Եվ ես հիմա ոչ թե ուզում եմ արդարացնել կամ արդարանամ իմ ապագա դանդաղումների կամ թերացումների համար, ես ուզում եմ ուղղակի բացատրել, թե որը որից հետո ինչ ժամանակ է պահանջում, և ինչ խնդիրներ կան: Ամեն խնդրի մասին էլ պատրաստ եմ գալ ցանկացած հարցացրույցի, հատ առ հատ քննարկենք միասին:

«Ազատություն». – Ի դեպ, երբ Դուք խոսում եք 40 դատավորների մասին, 40 թալանչիների, չգիտես ինչու ինձ մոտ ասոցիացիաներ են գնում «Ալի Բաբան և 40 ավազակները», Դուք հիմա խոսում եք 40 ավազակների մասին, բայց Ալի Բաբայի մասին եք լռում:

Կարեն Անդրեասյան. – Չեմ լռում, ուղղակի դա իմ ոլորտի մեջ չէ դեռ, և մենք Ալի Բաբայի և նրա ամբողջ մաֆիոզ համակարգի մասին, ես գոնե վերջին չասեմ նույնիսկ 3, հեղափոխությունից էլ առաջ ենք խոսել, և հիմա ես` որպես նախարար արդեն այդքան խոսելու բան չունեմ անելու, այլ գործ ունեմ անելու: Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ և Ալի Բաբան, և իր 40 դատավորները, և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն այն խցերը, որը ես իրենց համար հիմա պետք է վերանորոգեմ, դարձնեմ մարդկային, հետո նաև հետևեմ, որ այդտեղ բջջայիններ չանցկացնեն, որ նրանք այդտեղ խաղամոլությամբ չզբաղվեն, նաև պիտի հետևեմ, որ իրենք այդտեղ նարկոտիկ չանցկացնեն, որովհետև, ցավոք սրտի, թմրամոլությունն էլ է զարգացում ապրել քրեակատարողական հիմնարկներում, հետո պիտի հետևեմ, որ նաև պայմանական ազատումներն իրենց ժամանակին տրվեն, երբ որ իրենք իրենց խելոք պահեն: Հետո նաև պիտի հետևեմ, որ կողքի հարևանի գույքն էլ ձեռից չխլենք, ինչ է թե եղել է Ալի Բաբայի հարևանը: Մենք այս ամբողջը պետք է շատ ուշադիր անենք ու շատ արդար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում