Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Հայ-իրանական կարևոր ընդգծում Փաշինյանի Վրաստան այցից առաջ

Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իսլամական հանրապետության նոր արտգործնախարար  Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացնում է, որ քննարկվել են թե երկկողմ, թե ռեգիոնալ գործակցությանն ու իրավիճակին վերաբերող հարցեր: Այդ հեռախոսազրույցից առաջ Հայաստանի նախարարը ինչպես հայտնի է եղել էր Մոսկվայում և հանդիպել ՌԴ արտգործնախխարար Լավրովի հետ, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ: Ընդ որում, Հայաստանում ուշադրության էր արժանացել հանգամանքը, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի նախարարի հետ զրույցում նշել էր «միջազգային սահմանները հարգելու կարևորությունը»: Այդ հայտարարությունը Հայաստանում բնականաբար ընկալվում է հայ-ադրբեջանական սահմանին մայիսից ստեղծված հայտնի իրադրության համատեքստում, այդպիսով դիտարկվելով իբրև Հայաստանի խնդրին Իրանի աջակցություն:

Խոշոր հաշվով անշուշտ Իրանի այդ դիրքորոշումը որոշակիորեն կարող է դիտարկվել որպես աջակցություն, սակայն թերևս խիստ անուղղակի և հարաբերական: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում պետք է թերևս արձանագրել մի էական հանգամանք: Իրանի գլխավոր, առանցքային մտահոգությունն իր սահմանն է, որի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել ստատուս-քվոյի հիմնարար փոփոխություն, Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմից հետո: Հայաստանի սահմանի խնդիրներն Իրանի համար ընդամենը առիթ են իր սահմանի առնչությամբ Բաքվին պարբերական մտահոգություն փոխանցելու համար: Թե դա որքանով կարող է գործնական նշանակություն կամ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի փոփոխության առումով, մեծ հարց է: Այդ մեծ հարցն իհարկե չի կարող հիմք լինել Իրանի հանդեպ հիասթափության համար: Պարզապես, իրանյան հայտարարություններն էլ թերևս չպետք է հիմք լինեն այդ երկրից չափազանցված սպասումներ ունենալու համար: Թեհրանի բուն խնդիրը Բաքվից երաշխիք ստանալն է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը չի առաջացնի հավելյալ ռիսկեր Իրանի հյուսիսային սահմանի համար: Ավելին, այդ հարցում Ադրբեջանի հետ քննարկումները Իրանը կարող է վարել հենց նաև Հայաստանի սահմանի առնչությամբ Բաքվի որևէ գործողության հանդեպ իրական քաղաքականության ռեժիմում լոյալության համատեքստում. Իրանը իրական քաղաքականության ռեժիմում չի մասնակցում Բաքվի համար որևէ իրական խնդրի ստեղծման, քանի դեռ Բաքուն որևէ իրական խնդիր չի առաջացնում Իրանի հյուսիսային սահմանին՝ իր վերահսկողության տակ անցած  տարածքներում: Առանձին դիտարկման և յուրահատուկ հարց է թերևս «զանգեզուրյան միջանցք» կոչվածի խնդիրը, եթե այն կարող է կասկածի տակ դնել հայ-իրանական սահմանում ստատուս-քվոն: Այստեղ սակայն, դարձյալ, իրանյան դիրքորոշումները չեն կարող լինել միարժեք, որովհետև իրավիճակը Իրանի համար, ինչպես որ գործնականում մյուս բոլոր ուժային կենտրոններին, բավականին հարաբերական և բազմաշերտ է:

Հետևաբար այստեղ էլ մտորումը, թե Իրանը «Զանգեզուրյան միջանցքի» հարցում Հայաստանի անվերապահ դաշնակիցն է, մեղմ ասած կարող է լինել պատրանքային: Ըստ այդմ, հայ-իրանական հարաբերության առնչությամբ պատրանքային մոտեցումների փոխարեն, թերևս հույժ կարևոր է, որ Հայաստանը գերկենտրոնացնի ջանքը երկկողմ այն հարցերի առաջմղման ուղղությամբ, որտեղ կա փոխադարձ կոնկրետ շահագրգգռություն: Իսկ դրանից է օրինակ Պարսից ծոց -Սև ծով օրակարգը: Այդ կապակցությամբ կարևոր է, որ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցում, համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկու նախարարներն «ընդգծել են նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը»: Այդ հարցը առավել կարևոր է սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի Վրաստան կատարելիք այցին ընդառաջ, հաշվի առնելով այն, որ առարկայական և գործնական օօրակարգի էական կարիք կա հայ-վրացական հարաբերության իմաստով, իսկ Պարսից ծոց-Սև ծով օրակարգը այդ առումով առանցքային շահեր է պարունակում նաև Վրաստանի դիտանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում