Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Մարտական եղբայրություն» նախաձեռնող խմբի հայտարարությունը և կոչը

«Մարտական եղբայրություն» նախաձեռնող խմբի հայտարարությունը և կոչը

Ա. Իրավիճակի գնահատականը

Պատերազմը շարունակվում է

Չհայտարարված պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է:

Չնայած լայնածավալ ռազմական գործողություններ չկան, բայց պատերազմը շարունակվում է սահմանային անընդհատ լարվածությամբ և միջադեպերով:

Նշանակում է՝ նույնիսկ պարտության և ծանր կորուստների գնով չենք ստացել խոստացված խաղաղությունն ու կայունությունը:

Նշանակում է, որ մեր դեմ գործող ուժերը չեն հասել իրենց վերջնական նպատակներին:

Նշանակում է, որ հայ ժողովրդի պայքարը հանուն իր ազատության և անկախության շարունակվում է, և դրա ելքը դեռ վճռված չէ:

Շարունակվող պատերազմի նպատակը հայ ժողովրդին վերջնականապես ծնկի բերելն է, զրկելն է ինքնիշխանության՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի նույնիսկ այն մնացորդներից, որոնք դեռ պահպանվել են այսօր:

Պարտության պարազիտները

Հարցականի տակ է դրված հայոց պետության դիմադրողականությունը, ինքնապաշտպանության կարողությունը, որը ցանկացած պետության հիմքերի հիմքն է:

Ի հեճուկս ճակատագրական այս իրավիճակի՝ Հայաստանի խոշոր քաղաքական միավորները չունեն լուծումներ, չունեն ասելիք և պատերազմից նույնիսկ մեկ տարի անց ի զորու չեն եղել ներկայացնել Հայաստանի փրկության և ելքի ծրագիր: Օտարամոլ, թույլ, և անմիտ՝ նրանք ապացուցել են իրենց անպետքությունը երկրին և ժողովորդին:

Ավելին՝ կազմակերպված փորձ է արվում տարբեր արտաքին և նրանց ծառայող՝ ներքին ուժերի կողմից պարտությունը վերածել Հայաստանի գոյակերպի, աշխարհայացքի և գաղափարախոսության՝ պարտությունը ներկայացնելով իբրև անխուսափելի և անշրջելի իրողություն, որի հետ հայ ժողովուրդը պետք է հաշտվի հավետ՝ հրաժարվելով այդպիսով իր ազատությունից և անկախությունից:

Բ. Ի՞նչ է անհրաժեշտ

Դիմադրության կորիզ

Այս իրավիճակում անհրաժեշտ է ուժի բևեռացում, հանրային առողջ բջիջների ինքնակազմակերպում, քայլ առ քայլ համախմբում:

Պետք է ձևավորվի և ամրանա դիմադրության կորիզը, որը կմարմնավորի Հայաստանի վերածնունդը, և որի դավանանքը կլինի՝ հավատ և հենք սեփական ուժերին և հրաժարում հայկական վերնախավերի օտարամոլ, քաղքենի էությունից:

Պետք է նո՛ր հավատքի, նո՛ր վճռականության և նո՛ր պայքարի դրոշ բարձրացվի:

Կռվողը չի պարտվել

Ուժի նման բևեռացումը, դիմադրողականության կորիզի ձևավորումը լավագույնս հնարավոր է 2020 թվի պատերազմի մասնակիցների միջավայրից:

Հայ ժողովուրդը և նրա կռվող զավակները չեն պարտվել պատերազմում:

Պարտվել է պետությունը, վերնախավերը, բարձրաստիճան սպայության մի մասը, բայց չի պարտվել մինչև վերջ կռվող զինվորը, սպան, կամավորը, նա ով չի լքել իր դիրքը, չի ընկճվել կորուստներից ու զոհողություններից:

Նա սեփական աչքով տեսել է դառն ու դաժան իրականությունը՝ պետության անկարողությունը, բայց նաև իր իսկ պայքարով մարմնավորել է հայ ժողովրդի դիմադրության չմարող ներուժը:

Ո՞վ պետք է լռի և ո՞վ պետք է խոսի

Կռվողի ձայնն այսօր Հայաստանում լսելի չէ: Անվտանգությունից, ինքնապաշտպանությունից, պատերազմից ու խաղաղությունից, մյուս հիմնարար խնդիրներից խոսում են բոլորը, և առավելապես՝ երկիրը պարտության հասցրած վերնախավերը, բայց հազվադեպ՝ բուն կռվի մասնակիցները: Մինչդեռ պիտի լիներ հակառակը. շատերը պիտի լռեին՝ խոսքը տալով պայքարի ծանրությունն առաջին գծում իրենց վրա վերցրածներին:

Գ. Հռչակագիր

Ազգային դիմադրություն

Ելնելով այս իրողություններից և անհրաժեշտություններից՝ հայտարարում ենք «Մարտական եղբայրություն» նախաձեռնության մասին:

«Եղբայրության» նախաձեռնող խմբի անդամների ճնշող մեծամասնությունը 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, որոնց, բացի պատերազմին մասնակցելուց, միավորում են ընդհանուր գաղափարները և արժեքները:

«Մարտական եղբայրությունը» կուսակցական պայքարից դուրս է:

Մեր նպատակները՝ բարձրագույն՝ պետական և ազգային, այլ ոչ թե կուսակցական քաղաքականության մակարդակում են՝ ինքնիշխանություն, անվտանգություն, ինքնապաշտպանություն և գաղափարախոսություն:
«Եղբայրությունն» իրեն իրավունք է վերապահում խոսքով և գործով իր դիրքորոշումը հայտնել ազգային և պետական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ բացառելով կուսակցական մանր գզվռտոցի մեջ ներգրավվելը:
Միաժամանակ՝ մեր դռները բաց են բոլորի առաջ՝ անկախ քաղաքական ընթացիկ դիրքորոշումից՝ պայմանով, որ ընդունելի են «Մարտական եղբայրության» գաղափարներն ու նպատակները:

Վերջին կայազորը

«Մարտական եղբայրություն» իրեն գիտակցում է որպես հայկականության վերջին կայազոր՝ պատրաստ մինչև վերջ պայքարել հանուն Հայաստանի անկախության և անվտանգության՝ չհանձնվելով նույնիսկ լիակատար մենակության մեջ, և հասնելով իր պայքարի անխուսափելի հաջողությանը:

Վերջին կայազորի համար վտանգը ոչ թե ընկճվելու, այլ համախմբվելու, գործելու և հաղթելու առիթ է:

Այսօր, երբ ոտնակոխ է հայության արժանապատվությունը, «Մարտական եղբայրությունը» պատրաստ է տեր կանգնել երկրի և ազգի պատվին, և ըստ անհրաժեշտության՝ լուծել նաև «թշվառ, անտեր» հայրենիքի՝ «քեն, ոխ և վրեժ»:

Համախմբման կոչ

Նախաձեռնող խումբը կոչ է անում 2020-ի պատերազմի բոլոր մասնակիցներին, որոնց հարազատ են «Մարտական եղբայրություն» գաղափարները, արժեքներն ու նպատակները՝ միանալ նախաձեռնությանը՝ համատեղ ուժերով կառուցելու և զարգացնելու հայկական դիմադրության կառույցը:

«Մարտական եղբայրություն» անդամ կարող են լինել նաև նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, սակայն կրողն են Միաբանության գաղափարների ու արժեքների:

Միայն համախմբված՝ ի զորու կլինենք հասնել այն մեծ նպատակներին, որոնք դրված են մեր Հայրենիքի առաջ:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս:

Ավետիս Ավետիսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ

Արեգ Գևորգյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ

Արման Եղիազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ

Արման Պետրոսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի

Գարիկ Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ

Գոռ Ասատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մատաղիս, Մարտակերտ, Բերձոր

Դավիթ Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ

Դավիթ Սանասարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ, Մատաղիս

Էդգար Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտունի 2

Էդգար Խաչատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտունի 3

Համազասպ Ասլանյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի

Հովսեփ Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ

Հրանտ Սվյատեցկի, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի

Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան

Մասիս Շիրոյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի

Մարտուն Ադամյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մատաղիս

Միհրան Ասատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ

Սերգեյ Դալաքյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ

Սևան Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Թաղավարտ, Կարմիր Շուկա

Վահրամ Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի

Վան Ահարոնյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտակերտ, Մատաղիս

Վարդան Հակոբյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Թաղավարտ

Տարոն Սիմոնյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի

Օգանեզ Օգանիսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի

Երևան, 2021 թ., սեպտեմբերի 2

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում