ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել Աֆղանստանում:
«Ինչպես Է համարձակվում Բայդենը մեր զինվորականներին ստիպել փախչել մարտի դաշտից Աֆղանստանում եւ դասալիք դառնալ, երբ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել»,-ասվում Է Թրամփի հայտարարության մեջ:
«Աֆղանստանը եւ Քաբուլը մեր հուսալի հսկողության ներքո են եղել ընդամենը միայն 2500 զինվորներով, եւ մենք դա ոչնչացրեցինք, երբ նրանցից պահանջեցինք փախչել»,-հավելել Է Թրամփը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 25-ին հայտնել Է այն մասին, թե որքան ամերիկացիներ են տարհանվել Աֆղանստանից եւ դեռ որքան են այնտեղ մնացել:
Ավելի վաղ Բայդենը հաղորդել Է, որ ԱՄՆ-ը օգոստոսի 14-ից օգնել Է ավելի քան 70 հազար մարդ տարհանել Քաբուլից: Պենտագոնը ճշտել Է, որ նրանց թվում եղել Է ԱՄՆ-ի ավելի քան 4 հազար քաղաքացի եւ նրանց ընտանիքի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































