Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Հասարակությանը պետք են ոչ թե տեսարաններ, այլ գաղափարներ. Կարելի է միլիոն անգամ կապիտուլյանտ բառն օգտագործել ԱԺ-ում, դրանից ոչինչ չի փոխվում

«Թատրոն և թշվառներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես բնորոշեց Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն ունի իրար արժանի, մեկը մյուսին լրացնող իշխանություն և ընդդիմություն։ Այլապես զարմանալի է, որ Ազգային ժողովում ներկայացվում է կառավարության ծրագիրը, բայց դա գնահատելու, այլընտրանքային ծրագիր ներկայացնելու փոխարեն ընդդիմությունը նման տեսարաններ է բեմադրում. «Ես օրինակ հույս ունեի, ենթադրում էի, որ կոնսոլիդացված ընդդիմությունը Հայաստան կամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներից մեկին կլիազորեր, որպեսզի նա ներկայացներ առաջիկա 5 տարիներին Հայաստանի զարգացման ծրագիրը։ Այսինքն իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան 2021-2026 թվականներին, ինչպես են իրենք պատկերացնում Արցախի իրավիճակը, իրավիճակի կայունացումը, սահմանազատման հարցը, ընդհանրապես Հայաստանը պե՞տք է գնա Ադրբեջանի հետ սահմանագծման,սահմանազատման, թե դա պետք չի։ Այդ խմբակցություններում կան պրոֆեսիոնալներ՝ Սեյրան Օհանյանը, փորձառու քաղաքական գործիչներ, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը, այդտեղ կան փորձագետներ, որոնք բավական գրագետ վերլուծություններ են կատարում։

Օրինակ Տիգրան Աբրահամյանը։ Այսինքն նրանցից մեկը պետք է ԱԺ-ում ներկայացներ իրենց տեսլականը առաջիկա 5 տարվա համար, իրենց ճանապարհային քարտեզը։ Թող առաջարկեին, որ կառավարության ծրագրի հետ քվեարկության դրվեր նաև իրենց ծրագիրը։ Ու եթե այդ ամենը ԱԺ-ում շրջափակվեր, չանցներ, ապա գոնե հասարակությունը կլսեր, կիմանար, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ինչ տեսլական ունեն»,-ասաց Աթանեսյանը՝ ավելացնելով, որ եթե այս ընդդիմությունը նպատակ է դրել մի օր վերածվի իշխանության, ապա հասարակությանը պետք է ոչ թե տեսարաններ մատուցել, այլ գաղափարներ, հեռանկար մատուցել.«Բայց Ազգային ժողովի այդ նիստի տեսագրությունը դիտելիս ես հիասթափվում եմ և հուսահատվում։ Եթե դա է երկրի թիվ մեկ իշխանության պատկերը, ապա ինչ պետք է սպասել վաղը։ Որևէ հեռանկար չկա»,-ասաց Աթանեսյանը։

Մեր հարցին՝ եթե ընդդիմությունը չի կարևորում իր գաղափարները, պատկերացումները հասարակությանը հասու դարձնելը, ապա ի՞նչ խնդիր են լուծում այդ դեպքում, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե իրենք ինչ նպատակ են դրել։ Այո, ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը։ Դա նորմա է ամբողջ աշխարհում։ Աշխարհի ամենազարգացած երկրների խորհրդարաններում նման էքսցեսներ լինում են, սա Հայաստանին բնորոշ չէ միայն։ Այո, ընդդիմությունը կարող է արմատապես դեմ լինել Փաշինյանի բերած ծրագրին, բայց իրենք պետք է ներկայացնեն այլընտրանքային ծրագիր, թեզիսներ։ Թե չէ կարելի է միլիոն անգամ կապիտուլյանտ բառն օգտագործել Ազգային ժողովում, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրանից չի փոխվում։ Իրենք ասում էին, որ գնում են խորհրդարան իշխանության կյանքը դժոխքի վերածելու համար։ Իրենք երևի այդ տարբերակն են ընտրել։ Իրենց ընտրությունն է, բայց ես կարծում եմ, որ այս ամենից հետո անգամ ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիները շատ արագորեն կհիասթափվեն նրանցից, որովհետև մարդիկ խորհրդարան են մտել ոչ թե որպես իշխանությանն այլընտրանք, այլ պարզապես իշխանության հակառակորդ »,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Աթանեսյանի՝ ընդդիմությունը միշտ պետք է պատրաստ լինի 5 րոպե հետո պետության և ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնել, բայց այս ընդդիմությունը, ցավոք, շարժվում է 5 րոպե պակաս իշխանությունը վերցնելու, մինչև վերջ իշխանությանը հեղինակազրկելու մոտիվացիայով.«Դա է իրենց ընտրությունը։ Ես ոչինչ չեմ կարող ասել»,-եզրափակեց Վահրամ Աթանեսյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում