Saturday, 14 09 2024
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին

Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»

Օգոստոսի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Գործողությունները զուգորդվել են փախստականների դեմ ուղղված կոչերով ու կարգախոսներով: Նշվում է, որ այս գործողություններին մասնակցել են նաև այլ վայրերից Ալթընդաղի շրջան եկած խմբեր:

Բացի դրանից՝ համացանցի թուրքական տիրույթում որոշ տեսանյութեր են տարածվել, որոնցից երևում է, որ օգոստոսի 12-ի ցերեկը նույնպես թուրքերի մի քանի խումբ շրջել է Անկարայի փողոցներում ու սիրիացի փախստականներ որոնել:

Այս ամենից հետո թուրքական ոստիկանությունը գործ է հարուցել ու ձերբակալել 76 քաղաքացու, որոնք ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սոցցանցերում ժողովրդին փախստականների դեմ հրահրող կոչեր են արել ու ատելություն տարածել:

Անկարայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ նշյալ անձինք կեղծ տեղեկություններ տարածելով՝ իրավիճակի այլ ընկալում են առաջացրել քաղաքացիների շրջանում և սադրանքի միջոցով պատճառ դարձել նման գործողությունների: Ըստ տեղեկատվության՝ ձերբակալվածներից 36-ը ոստիկանությունում գրանցված են եղել նախկինում կողոպուտի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, գողության ու թմրանյութեր պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում