Tuesday, 30 06 2026
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Արսեն Ջուլֆալակյանի գրառումը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդադառնալով Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր մարզիկների մրցելույթներին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։

«Շնորհավորում եմ Տոկիոյի խաղերի բոլոր մեդալակիրներին: Ցանկացած գույնի մեդալ Օլիմպիական խաղերից հսկայական նվաճում է, այն էլ մեզ նման սահմանափակ ռեսուրսներով երկրների համար:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել սպորտային մարմնամարզությունում ունեցած մեր անհավանական հաղթանակը: Վստահ եմ, շատ-շատերն ուղղակի չեն հասկացել,թե դա ինչ է:

Բացատրեմ հնարավորինս պարզ: Չես կարող օրինակ լողում մեդալ նվաճել, եթե չունես լողավազան, կամ հեծանվասպորտում հաղթել, եթե չունես հեծանիվ…
Այսինքն, տարրական մարզումային պայմանների բացակայության դեպքում անհնար է նման բարձր արդյունք գրանցել: Բայց արի ու տես,որ Արթուր Դավթյանը «խախտեց այդ օրենքը»՝ արեց անհնարը: Առանց որևէ տարրական պայմանի՝ դահլիճ, մարզասարքեր… նա կարողացավ օլիմպիական խաղերից բրոնզե մեդալ նվաճել❗️
Ընդ որում, դա արեց Օլիմպիական A դասի մարզաձևում(որպեսզի պարզ լինի, խաղերին մարզաձևերը դասակարգվում են A,B,C,D,E կատեգորիաների: A-ում ամեապոպուլյար մարզաձևերն են՝ աթլետիկա , գիմնաստիկա, ջրային մարզաձևեր): Այսինքն, հաղթանականերն A դասի մարզաձևերում էլ ավելի հեղինակավոր են պետությունների համար:

Դե հիմա պատկերացրեք այն երկրների մարզիկների, մարզիչների և սպորտային պաշտոնյաների վիճակը, որոնք ունենալով ամեն ինչ, չեն կարողանում հաղթել Արթուրին: Հենց նման դեպքերի պատճառով է, որ ասում են, հայերը թե լավ, թե վատ առումով ունիկալ են:
Այս ամենը չի նշանակում, որ պետք է նույն պայմաններում շարունակենք: Պատկերացրեք,41 տարվա ընդմիջումից հետո նվաճված օլիմպիական մեդալի շնորհիվ Հայաստանում հիմա ինչպիսի զարթոնք է լինելու այս մարզաձևում և ինչպիսի հոսք գիմնաստիկայի խմբակներ: Ուստի հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է առնվազն մեծ քաղաքներում նվազագույն պայմաններ ապահովել այդ հիասքանչ մարզաձևով զբաղվելու համար: Հուսանք, սպորտասեր հանրությունը և լրագրողները հետևողական կլինեն»,- գրել է Ջուլֆալակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում