Google-ի, Facebook-ի և նմանատիպ ընկերությունների օնլայն ծառայությունները հնարավորություն կունենան ՀՀ-ում ԱԱՀ-ի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել և վճարել։ Համապատասխան որոշման նախագծին հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստում։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով կարգավորել են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող, ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները։
«Ներկայումս հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն ԱԱՀ-ի գծով եկամուտներ է կորցնում»,-նշեց Ռուստամ Բադասյանը։








































