Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Ֆրանսիայի նախագահը քննադատել է սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկ է համարում ֆրանսիացիների գործողությունները, որոնք ցույց են անցկացնում երկրում սանիտարական անցաթղթերի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ: Երկրի ղեկավարն այդ մասին ասել է կիրակի օրը Ֆրանսիական Պոլինեզիա կատարած քառօրյա աշխատանքային այցի ընթացքում, Պապեետե գլխավոր հիվանդանոցում, որտեղ նրան սպասել են մի խումբ ցուցարարներ:

«Կան մարդիկ, որոնք այժմ դիմում են ցինիկ և իռացիոնալ գործողությունների՝ հասարակական կարծիքը շահարկելու համար: Ոչ մի ազատություն հնարավոր չէ առանց որոշակի պարտականությունների կատարման: Եթե մարդը ցանկանում է ազատ լինել, եթե հարգում և սիրում է այլ մարդկանց, ապա միակ բանը, որ նա պետք է անի ՝ պատվաստվելն է, դա մերժելը անպատասխանատու վարք և եսասիրություն է», – ասել է Մակրոնը:

Ինչպես հայտնել ենք, Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վստահ է որոշման ճիշտ լինելու մեջ: «Ես այս որոշումը կայացրել եմ լրիվ գիտակցված, ես լիովին վստահ եմ դրա ճիշտ լինելու մեջ», – ասել է Մակրոնը: Նա նաև նշել է պատվաստումը շարունակելու անհրաժեշտությունը: «Մենք ունենք համավարակի դեմ զենք. դա պատվաստումն է, այն պետք է օգտագործվի: Պատվաստանյութը շատ մատչելի է, մենք ունենք հարյուր հազարավոր չօգտագործված դեղաչափեր, հիմա պետք է ամենուր շարունակենք պատվաստումները», – ասել է նա: Մակրոնը հիշեցրել է, որ աշխարհում «ավելի քան 3 միլիարդ մարդ արդեն պատվաստվել է տարբեր տեսակի պատվաստանյութերով»: «Եվ մենք գիտենք, որ այդ պատվաստանյութերը պաշտպանում են նաև կորոնավիրուսի նոր շտամներից», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Սանիտարական անցաթղթերի լայն կիրառման միջոցառումները երկրի բնակչության մի մասը բացասաբար է ընդունել. բողոքի ցույցերը չեն դադարում արդեն երկու շաբաթ: Շաբաթ օրը անցկացվել է շուրջ 170 նմանատիպ ակցիա, դրանց մասնակիցների թիվը հանրապետության ողջ տարածքում գերազանցել է 160 հազարը, իսկ Փարիզում ցույցի է դուրս եկել առնվազն 11 հազար մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում