Wednesday, 22 07 2026
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Իրանի դադարը. Նիկոլ Փաշինյանը կգնա՞ Թեհրան

Կովկասյան ռեգիոնում վերջին շաբաթների բավականին աշխույժ ու ինտենսիվ զարգացումների ֆոնին բավականին նկատելի է Իրանի դադարը: Զուտ ֆորմալ առումով այն կարծես թե կարող է պայմանավորված լինել նախագահի ընտրությամբ: Ինչպես հայտնի է, երկրորդ ժամկետը ավարտած Հասան Ռոհանին իր տեղը զիջելու է հունիսին կայացած ընտրությանը հաղթած Ռեիսիին: Իրանի նոր նախագահը պահպանողական թևից է, մինչ այդ զբաղեցնում էր Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը: Նա իր նոր պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին կայանալիք երդմնակալությունից հետո: Մինչ այդ Իրանը կարծես թե «լռության ռեժիմ» է սահմանել կովկասյան ուղղությամբ: Ընդ որում, ոչ միայն Կովկասի:

Թեհրանը նաև հայտարարեց, որ միայն նոր նախագահի պաշտոնամուտից հետո կվերադառնա Վիեննայի միջուկային թեմայով բանակցությանը, որ վարվում է ԱՄՆ ու Եվրամիության հետ: Թեհրանն իհարկե ներկայումս ունի բավականին լուրջ ուշադրության կենտրոն՝ Աֆղանստանի հետ սահման և միջինասիական ուղղություն ընդհանրապես: Այստեղ խնդիրը լոկ Աֆղանստանը չէ, քանի որ կա նաև Տաջիկստանի հարց, որը էթնիկ առումով ռեգիոնում Իրանին ամենամոտ երկիրն է: Բոլոր դեպքերում, հատկանշական է, որ Թեհրանը բավականին լուռ է կովկասյան ուղղությամբ: Այն դեպքում, երբ օրինակ բավականին բուռն քննարկվում է Հայաստանին, այդ թվում Սյունիքին ուղղվելիք Եվրամիության ֆինանսական մեծ փաթեթի հարցը, որն ըստ էության անմիջական նշանակություն է ունենալու նաև Պարսից ծոց, Սև ծով իրանյան նախաձեռնության առումով:

Թեհրանը սակայն ըստ ամենայնի փորձում է հասկանալ, թե այդ գործընթացները որքան լուրջ են քաղաքական հեռանկարի, մասնավորապես Հայաստանի ինքնիշխան մասնակցության իմաստով: Այդ առումով հետաքրքիր է, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օգոստոսի սկզբին կմեկնի Թեհրան՝ նոր նախագահ Ռեիսիի պաշտոնամուտի արարողության առիթով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Իրան այց կատարեց 2019 թվականի փետրվարի 27-ին: Ընդ որում, ինչը հետաքրքիր է, նա Իրան այց կատարեց Եվրոպա կատարած այցից հետո: Թեհրանում Փաշինյանին դիմավորեցին բավականին հնչեղ ընդունելությամբ: Միաժամանակ, Հայաստանի հրավերով Իրանի նախագահ Ռոհանին այցելեց Երևան՝ 2019-ի հոկտեմբերին, ԵՏՄ Վեհաժողովի առիթով, այդպիսով առանձնահատուկ նշանակություն տալով երևանյան այդ հավաքին: Ինչպիսի զարգացում և շարունակություն կարող էր ունենալ գործընթացը, եթե կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականի թերևս հենց սկզբից չկանգնեցներ աշխարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում