Հյուսիսային պողոտան դեռ նորմալ չի շահագործվել, բայց արդեն քանդվում է։ Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող Թումանյան-Տերյան խաչմերուկի էլիտար շենքի առջև ասֆալտը նստվածք է տվել։
Շենքերի նստվածքի պատճառով առաջացել են փոսեր, իսկ սալիկները քանդվել են։ Այսօր արդեն կատարվում է սալահատակի վերանորոգում։ Քանդվում է նաև նորակառույց Հյուսիսային պողոտայի՝ Տերյան-Պուշկին փողոցների հատման հարակից տարածքը։
Էլեկտրական լամպերի սյուները թեքվել են, գոյացել են այնքան մեծ ճեղքեր, որ այդտեղ սայթաքելու դեպքում անցնողները կարող են լուրջ վնասվածքներ ստանալ։
։







































