7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Գևորգ Պապոյանի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարման փուլում է, ասում է՝ ցուցանիշներն են այդ մասին խոսում։ Հիշեցմանը, որ տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ պայմանավորված է արտաքին գործոններով, նշում է՝ դա էլ կա, բայց տնտեսության զարգացումը համալիր պրոցես է։ Ըստ Պապոյանի՝ Հայաստանում, պարզվում է, քաղաքական ճգնաժամ չի եղել։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընդդիմության թեզերը, թե իշխանությունը վստահություն չունի, առոչինչ էին։







































