ՀԱՊԿ-ը ամեն ինչ անում է, որ Հայաստանը կամավոր դուրս գա կառույցից և դաշտ բացվի Ադրբեջանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հավելելով՝ դիկտատորը ինչպես կարող է աջակցել Փաշինյանին, ով պայքարում է ժողովրդավարության համար:
Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի շահերը մեր շահերի հետ չի համընկնում․ «Այս դեմարշավը պատահական չէ․ Դիկտատորները չեն կարող Հայաստանին աջակցել»: