Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:50-ի սահմաններում Սարալանջի և Արմենակյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արամ Ներսիսյանի վարած Ford մակնիշի և 24-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: