Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ապօրինի գույքի բռնագանձման հարցը օրակարգում պահելով՝ իշխանությունը մեղվի փեթակն է խառնում փայտով

Հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իրենց հանձնառութունը ապօրինի գույք, թալանած փողեր վերադարձնելու վերաբերյալ։

«Մենք ամենևին չենք հրաժարվում նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից։ Հայաստանի Հանրապետությունում լինելու է անառարկելի օրինականութոյւն, կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն։ …Հայաստանի հանրապետությունում հաստատվում է ժողովրդի կամքով իրավունքի և օրենքի դիկտատուրա հենց այս պահից, հենց այս վայրկյանից, և այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք։ Ժողովրդից գողացվածը մեր հրատապ օրակարգն է եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ և այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է», – հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջարկում է ու հիշեցնում է բոլոր այդօրինակ մարդկանց բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ.«Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից  չկորցնել այդ հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործի։ Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ գողացվածը վերադարձնելու համար, որը կծառայի ՀՀ սոցիալ տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը դեռևս 2019-ին, երբ ընդուվում էր «Ապօրինի գույքի բռնագանձման օերնքը» նշել էր, որ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին։ Օրենքի ընդունումից հետո՝ առ այսօր, սակայն, չկա ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ որևէ քրեական գործ կամ ուժի մեջ մտած դատավճիռ։ Ընդամենը  ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում սկսվել է 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։

Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ապօրինի գույքի վերադարձին, նկատեց, որ ապօրինի գույքի մասին ինչ-որ օրենք կա, որը վնասարար օրենք է և լավ արդյունքի, վերադարձի չի հանգեցնելու։ Փոխարենը շատ խնդիրներ կստեղծվեն.«Մենք առաջարկել էինք հարցի լուծման այլ մեխանիզմ, մարդիկ քաջատեղյակ էին դրանից, բայց իրենք որոշեցին իրենց էշը քշել, որի ճանապարհին իրենք ստացել են մոտ 54 տոկոս քվե։ Թող շարժվեն առաջ ու կյանքը ամեն ինչ ցույց կտա»,-ասաց Նահապետյանը։

Մեր դիտարկմանը՝ քաղաքական կամք տեսնո՞ւմ է իշխանության կողմից նախկինում  թալանվածը վերադարձնելու ուղղությամբ, մեր զրուցակիցը պատասխանեց.«Ես տեսնում եմ հստակ մոտիվացիա ապօրինի թալանածի վերաբերյալ հարցը մշտապես օրակարգում պահելու, երբեք չլուծելու և երբեք չփակելու այդ հարցը, որովեհտև կյանքը ապացուցեց, որ պետք է առանցքային ընդդիմութուն դարձնել  մարդկանց, ովքեր ժողովրդի շրջանում  ընկալվում են որպես թալանչիներ։ Այդպես հեշտ է, այդպես հարմար է, այդպես հարմար է ընտրություններում հաղթելը։ Սա եղել է նախորդ անգամ, սա եղել է այս անգամ ու կլինի հաջորդ անգամ, եթե իրավիճակից հետևություն չարվի։ Եթե մարդկանց թվում է , թե իրենք վերջին անգամ են ընտրում վատի ու վատագույնի միջև, ապա չարաչար սխալվում են։ Քանի դեռ Փաշինյանը մտածում է ու տեսնում է, որ դա աշխատող տարբերակ է, ապա ժողովուրդը միշտ ընտրելու է վատի ու վատագույնի միջև։ Ես առաջիկայում հոդված կգրեմ ու կասեմ այն հաջորդ նախկինի անունը ու հետո Փաշինյանը կմրցի»,-ասաց Նահապետյանը՝ հավելեով, որ ապօրինի գույքի վերադարձի, թալանածը վերադարձնելու հարցերը օրակարգում պահելով իշխանությունը մեղվի փեթակն է խառնում փայտով։ Մի կողմից հարցը չեն լուծում, իսկ մյուս կողմից հանգիստ չեն թողնում այն մարդկանց.«Բզբզում են այդ մարդկանց, որ ինտրիգներ լինեն, որ տպավորւոթյուն ստեղծվի, որ իրենք գործ են ուզում անել, բայց ինչ որ մարդիկ իրենց խանգարում են»,-եզրափակեց Նահապետյանը։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում