Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որին հարում է հարում է «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, նեոֆաշիստական կազմակերպությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից, որի մասին հայտարարվել էր տարեսկզբին: Այս մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել կուսակցության ղեկավար Բահչելին՝ մեղադրանքներ հնչեցնելով ադրբեջանական իշխանությունների հասցեին: Բաքվից շտապել են հայտարարել, որ Ադրբեջանը չի հրաժարվել դպրոց կառուցելու ծրագրից՝ շեշտելով, որ խոսքն արվեստի դպրոցի, այլ ոչ թե հանրակրթական դպրոցի մասին է: Ուշագրավ է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախատեսվող այցը Շուշի: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: