Տիեզերական աղբը վնաս է հասցրել Միջազգային տիեզերակայանի տարրերից մեկին, հայտնում է ScienceAlert-ը։
Հարվածի տակ է հայտնվել ռոբոտացված ձեռքի տեսքով Canadarm2 շարժական համակարգը։ Այն առանցքային դեր է կատարում տեղեկությունների հավաքման և կայանի սպասարկման հարցերում, տեղաշարժում է սարքավորումներն ու նյութերը կայանի տարածքում, օգնում տիեզերագնացներին աշխատել բաց տիեզերքում։
Տիեզերական աղբի հետ բախումից հետո այն դեռևս ունակ է աշխատել։ Ներկայում տիեզերքում կա աղբի ավելի քան 23 հազար օբյեկտ։