Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Քոչարյան և անկախ դատական համակարգ հասկացողությունները իրարից հեռու են շատ ավելին, քան երկիր մոլորակը՝ արեգակից

«Ինձ համար անձնական հարց է լինելու մաքսիմալ կերպով ապահովել դատական համակարգի անկախությունը»,-օրերս գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել է, որ դատավորներ կան, որոնք պետք է տեղ չունենան դատական համակարգում և «վիրահատություն պետք է արվի դատական համակարգը մաքրելու համար»։ Ըստ Քոչարյանի, սակայն, դատաիրավական բարեփոխումների համար չպետք է գնալ այն ճանապարհով, որով գնում է ներկայիս իշխանությունը։ «Ես իմ վրա եմ զգացել, թե ինչ է նշանակում դատական համակարգի անկախություն, բավական լավ եմ պատկերացնում, թե ինչպիսի ռեֆորմներ են պետք անել կալանավայրում։ Երբ ներսից ես տեսնում, հասկանում ես, որ լիքը սովետական ինստրուկցիաներ կան, որոնց փոխելու ժամակը եկել է»,-ասել է նա։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Քոչարյան, արդարադատություն, անկախ դատական համակարգ բառերը իրար հետ ոչ մի աղերս չունեն և չեն կարող ունենալ։ Անկախ դատական համակարգի «հերն անիծվել է » հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին.«Քոչարյանը 10 տարի շարունակ վայելել է այդ համակարգի այլանդակությունն ու այլասերվածությունը՝ սկսած Հյուսիսային պողոտայի դեպքերով, Պրիվետ Ռոբով և մնացած քաղաքական սպանություններով ու հանցագործություններով։ Քոչարյանի ազատության մեջ լինելը, իր առաջադրվելը, քաղաքականությամբ զբաղվելը հենց արդարադատական համակարգ չունենալու հետևանք է։ Դատական համակարգը այլասերվել է հենց Քոչարյանի ժամանակ և նա հիմա վայելում է դրա հետևանքները»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ երբ իրենք քննադատում են գործող իշխանությանը բովանդակային փոփոխություններ չիրականացնելու համար, հենց այսօրվա համար էին ասում, որպեսզի այն անձիք, ովքեր պետք է բանտում իրենց ժամանակն անցկացնեին թերթեր կարդալով և թերթերից միայն իմանային թե ինչ է երկրում կատարվում՝ հիմա հավակնում են երկրի ղեկավար դառնալ և մաքսիմալ կերպով ապահովել անկախ դատական համակարգ։

«Այնպես որ այս ամենի, Քոչարյանի ելույթների, մտքերի ամբողջ մեղավորը այս իշխանությունն է։ Հայաստանի անկախությունից հետո չտրվեց քաղաքական գնաատական, այն նույն քաղաքակսն գնահատականը, որը պետք է տրվեր հեղափոխությունից հետո․ Այ դրա արդյունքում էր, որ բազմաթիվ մարդիկ վերափոխվեցին, փոխեցին իրենց կոստյումները և մնացին համակարգում ։ Արդյունքում համակարգը շարունակեց աշխատել այնպես, ինչպես որ սովետական միության տարիներին։ Իսկ առավել մեծ խայտառակությունը սկսվեց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ։ Նրանք ուղղակի կատարելագործեցին ու դատական համակարգից սարքեցին մի աներևակայելի մոնստր։ Այնպես որ նրանք առհասարակ իրավունք չունեն խոսել դտական համակարգի անկախության մասին։ Իրենք ոչ մի շանս չունեն այդ դատական համակարգը փոխելու, քանի որ իրենց ձեռնտու է իրենց հովանավորող մոնստրներ ունենալ»,-եզրափակեց Կարապետյանցը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեզ հետ զրույցում նկատեց, որ Ռոբերտ Քոչարյան և անկախ դատական համակարգ հասկացողությունները իրարից հեռու են միլիոնավոր կիլոմետրերով, շատ ավելի հեռու, քան երկիր մոլորակը՝ արեգակից։ «Ես անգամ կասկածում եմ, որ Քոչարյանը հասկանմ է, թե ինչ է նշանակում անկախ դատական համակարգ։ Ինքը իր նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակում իր վարքագծով և միջոցներով արդեն իսկ հեթական անգամ ցույց տվեց, թե ինքը առհասարակ ինչպես է վերաբերում դատական համակարգին։ Ինքը պատրատս է ամեն կերպ փչացնել դատավորներին հանուն իր փրկության,-ասաց Սաքունցը։՝ հավելելով, որ Քոչարյանը անկախ դատական համակարգ կառուցելուց առաջ նախ պետք է հրապարակավ ներկայացնի, թե ինչ է արել իր նախագահության օրոք դատական իշխանության հանդեպ։ « Այդ ի՞նչ է ուզեցել անի, որ չի ստացվել, որ հիմա փորձում է շտկել։ Իր թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության գործով խայտառակ դատաննությո՞ւնն է վկայակոչելու, թե մարտի 1-ից առաջ և հետո հարյուրավոր քաղաքական հետապնդումների փաստերն է վկայակոչելու, որոնք ՄԻԵԴ ոոշումներով որակվել են որպես քաղաքական հետապնդումներ։ Որո՞նք են այն փաստերը, որոնց հիման վրա նա կարող է վկայակոչել իր կողմից արված քայլերը, ինչի՞ց ելնելով է փոխվել նրա դիրքորոշումը։ Ես նկատի ունեմ, որ առանց արարքների մեղքի գիտակցման ու դրանց համար պատասխանատվություն կրելու հնարավոր չէ խնդրին այլ կերպ մոտենալ»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ նախտնտրական շրջանում նման խոստումները ստախոսության դրսևորում են մի անձի կողմից, որը ժամանակին ոտատակ է տվել դատական համակարգը։ «Թող իր պաշտպաններից հետաքրքրվի, թե ինչպիսի՞ դատական համակարգ է ստեղծել ինքը, ինչպե՞ս է այն ոտատակ տվել և հենց իր պաշտպանները նրան կպատմեն, եթե, իհարկե, համարձակություն ունենան»,-եզրափակեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում