Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Փաշինյանի առաջարկն ու զուգահեռ հրաժարականը. ինչ է կատարվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ունի սահմանային լարվածության հաղթահարման առաջարկ՝ Հայաստանն ու Ադրբեջանը հետ են քաշում իրենց զինուժը սահմանից, հավասարաչափ՝ 2 կմ հեռու, իսկ այդ գոտում տեղակայվում են Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որոնք դիտարկում են նախ կողմերի հետքաշման պայմանավորվածության հետագա պահպանումը, իսկ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում էլ քննարկվում է դեմարկացիայի խնդիրը:

Նիկոլ Փաշինյանը առաջարկը հնչեցրել է Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո, և առաջարկն ըստ նրա վերաբերում է Սոթք-Խոզնավար հատվածին, որտեղ իրավիճակը լարված է: Նիկոլ Փաշինյանի առաջարկը բավականին հակասական և հարաբերական առաջարկ է: Նախ, փաստացի դա առնվազն առերևույթ թողնում է Հայաստանի որոշակի զիջման տպավորություն, այն իմաստով, որ կարծես թե շեղվում է Ադրբեջանի սահմանախախտ զինուժի հետքաշման անվերապահ պահանջից, որ ներկայացնում էր Հայաստանը: Մյուս կողմից, իրավիճակն անկասկած փոխվում է 6 հայ զինծառայողների առևանգման կամ գերեվարման հանգամանքից հետո և նրանց վերադարձի հարցը լուծելու համար էլ թերևս Փաշինյանը բարձրաձայնում է առաջարկ, որը նկատելի շեղում ունի անվերապահ հետքաշման պահանջից:

Մյուս տարբերակը թերևս հերթական անվերջ քննարկումների շարանն է, որը կտևի շաբաթներ, գուցե ամիսներ, և դեռ պարզ չէ, ինչ կլինի այդ ամիսների ընթացքում: Միևնույն ժամանակ, կա մեկ այլ տարբերակ՝ ուժով լուծել հարցեր, վերցնել գերի ադրբեջանցի սահմանախախտ զինվորներին և պարտադրել փոխանակում ու հետքաշում: Սակայն, Երևանը չի թաքցնում, որ ձեռնպահ է մնում այդօրինակ տարբերակից, ունենալով ավելի մեծ էսկալացիայի մտավախություն: Բանն այն է, որ ավելի մեծ էսկալացիան կարող է ստեղծել անկանխատեսելի վիճակ, կամ ավելին՝ ստեղծել միանգամայն կանխատեսելի հարաբերակցություն, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հայկական կողմը ռազմական գործողությունների ռեժիմում կմնար մենակ, ընդ որում մատակարարման լոգիտսիկ խնդիրների պայմաններում: Բոլոր դեպքերում ակնառու է, որ այստեղ իրավիճակը իսկապես միարժեք չէ, հետևաբար ուժային լուծման միարժեք պնդումները նվազագույնը հարաբերական են իրենց ռացիոնալությամբ, հաշվի առնելով հետպատերազմյան Հայաստանի թե ռազմա-տեխնիկական և քաղաքական ներուժը, թե ներքաղաքական իրադրությունը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի առաջարկը փաստացի ունի դեմարկացիայի գործընթացը Ռուսաստանի հովանու տակ չթողնելու և Մինսկի խմբի տիրույթ բերելու միտում, կամ այլ կերպ ասած՝ շահերի տիրույթը ընդլայնելու, Հայաստանի համար առավել նախընտրելի ձևաչափ ապահովելու: Ըստ էության, Փաշինյանի առաջարկը որոշակի շարժ է ՄԱԿ ԱԽ ձևաչափի ուղղությամբ: Այստեղ իհարկե հետաքրքիր է, թե այդ շարժը որքանով է համաձայնեցված Ռուսաստանի հետ, և որքանով այն կարող է լինել Ռուսաստանի ներկայիս պահվածքի հանդեպ որոշակի դեմարշ: Այդ ամենին զուգահեռ էլ հայտնի է դառնում արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի մասին: Ընդ որում, այդ մասին տեղեկություն շրջանառվեց մի քանի օր առաջ, սակայն հերքվեց՝ թե նախարարը ներկայացրել է հրաժարականի դիմում: Սակայն այժմ փաստորեն դա տեղի է ունենում: Ի՞նչն է պատճառը, և արդյո՞ք կա դիմումի և Նիկոլ Փաշինյանի առաջարկի միջև կապ, թե՞ կապ կա 6 հայ զինծառայողների գերեվարման համատեքստում՝ ՊՆ-ԱԳՆ տիրույթում, հաշվի առնելով այն, որ պաշտպանության նախարարության դաշտում առկա խնդիրները լրջագույն բարդություններ են ստեղծում արտաքին քաղաքական գերատեսչության համար: Դժբախտաբար, Հայաստանում շարունակվում են առանցքային պաշտոնաթողությունները կամ հրաժարականները առանց շատ, թե քիչ հանգամանալից պարզաբանման կամ բացատրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում