«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը առաջինը ներկայացավ ԿԸՀ, ներկայացրեց փաստաթղթերը, ապա տեղեկացրեց, որ գալիք ընտրություններից ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը ՀՀ-ում վերահաստատվելու է, իսկ ՔՊ-ի ամբողջական ցուցակը շուտով կհրապարակվի։
«Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, նրանք ցուցակում չկան»։
Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ցուցակից բացակայությանը և վերջինիս դիրքորոշմանը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի ցուցակում ընդգրկվելուն Ալեքսանյանը չմեկնաբանեց, նաև նշեց, որ չգիտի որտեղից են տեղեկությունները, որ Սուքիասյանը փոխվարչապետ է նշանակվելու.
«Չգիտեմ որտեղից դա վերցրեցիք։ Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի և վարչապետ ու փոխվարչապետեր ընտրվեն ու նշանակվեն։ Ամենատարբեր ննարկումներ են եղել։ Ցուցակը բավականին ներառական է՝ ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից»։







































