Ղրիմի թերակղզու ափերից մեկի մոտ հայտնաբերվել են սատկած դելֆիններ, որոնց մարմիններից ծանրություն է կախված եղել: Կենդանիների պաշտպաններն այդ մասին վկայող տեսանյութ են հրապարակել YouTube-ում: Նրանց կարծիքով՝ ձկնորսներն այդկերպ թաքցնում են իրենց գործունության հետևանքները: Որպեսզի դելֆինների մարմինները չլողան ջրի մակերևույթին, դրանցից քարեր են կախում:
2020 թվականին Ղրիմում ավելի քան 661 դելֆին է ափ նետվել, ինչը ռեկորդային թիվ է: Դելֆիններն ամենաշատը սատկում են ձկնորսական արդյունաբերության ակտիվ սեզոնին:









































