Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է

Ռոբերտ Քոչարյանը թեկնածու չէ Ռուսաստանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացվի «Սիստեմա ռուսական ընկերության տնօրենների խորհրդի նոր կազմի թեկնածու: Այդ մասին պարզ է դառնում ընկերության տարածած տեղեկությունից: 2009  թվականից ի վեր Ռոբերտ Քոչարյանն աշխատում է Սիստեմայի տնօրենների խորհրդում, պարբերաբար ընտրվելով դրա անդամ: Այս անգամ սակայն նրա թեկնածությունը չի ներկայացվի հունիսի 26-ին կայանալիք ընտրությանը և ՀՀ երկրորդ նախագահի փոխարեն առաջադրվում է այդ թեկնածու: Սա հետաքրքիր տեղեկություն է, մասնավորապես Հայաստանում նախընտրական գործընթացի ֆոնին: Երկրորդ նախագահը ի՞նքն է հրաժարվել տնօրենների խորհրդի կազմում առաջադրվելու հնարավորությունից, թե՞ պարզապես նրան չեն առաջադրել անկախ իր կամքից, գուցե նաև հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությանը, գլխավորելու է նախընտրական ցուցակ՝ մեծ հավանականությամբ, և ըստ այդմ դե ֆակտո փաստորեն լինելու է վարչապետի թեկնածու:

Հնարավոր է, որ այդպիսով առաջացել է ընթացակարգային խնդիր և մի երկրում վարչապետի թեկնածու կամ, թեկուզ դե յուրե պատգամավորի թեկնածու առաջադրվող անձը չի կարող զբաղեցնել այլ երկրում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոն: Կամ, Սիստեման պարզապես առաջնորդվել է այն կանխավարկածով, որ չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի մուտքը խորհրդարան և անգամ կառավարություն, ըստ այդմ կանխավ փորձում են լուծել տնօրենների խորհրդի անդամի նրա մանդատի հարցը, հետո այդ հարցի առաջ չկանգնելու համար:

Չի բացառվում, որ Քոչարյանն ինքն է ընտրական մասնակցության պլանների բերումով, և ընդհանրապես Հայաստանում քաղաքական պլանների բերումով հրաժարվել ռուսական ընկերությունում պաշտոնից: Բոլոր դեպքերում, տեղեկությունն իհարկե շրջադարձային չէ, բայց բավականին հետաքրքիր է Հայաստանում ներքաղաքական իրողությունների որոշակի ինդիկատորի հավակնության տեսանկյունից: Մյուս կողմից, հանգամանքը, որ երկրորդ նախագահը չի առաջադրվում ռուսական խոշոր  ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու, կարող է դիտարկվել նաև հակառակ ասպեկտով: Մասնավորապես, Ռուսաստանում նախկին նախագահի այդ կարգավիճակը մշտապես դիտարկվել է Մոսկվայում նրա քաղաքական «ընդունելության» վկայություններից կամ ցուցիչներից մեկը, հետևաբար չառաջադրվելն այս դեպքում կարող է ունենալ հակառակ ընկալում, գոնե որոշակի շրջանակում: Թե հատկապես ինչ համատեքստի մասին է խոսքը, կամ ընդհանրապես կա քաղաքական համատեքստ, թե ոչ, իհարկե միարժեք ասելը բարդ է: Այդուհանդերձ անկասկած է, որ հանրային-քաղաքական ընկալումների մակարդակում այդ համատեքստը լինելու է անկախ բուն հանգամանքից: Առավել ևս այն պարագայում, երբ Ռուսաստանի ռեգիոնալ գերիշխանությունն ընդունող և դրա ապոլոգետ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո կոշտ քննադատության ենթարկեց ՌԴ շահերի հիմնական արտահայտող դիտվող Ռոբերտ Քոչարյանի հասցեին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում