Thursday, 04 06 2026
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ դպրոցների 81.4%-ն ապահովված է ինտերնետ կապով

Հայաստանի 1,450 հանրակրթական ուսումնական հաստատություններ ներկայում ապահովված են 16,760 համակարգիչներով: Դպրոցներից 1,180-ը (81.4%) հնարավորություն ունի միանալ համացանցին: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից «Առաջին լրատվականին» տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի դպրոցական ինտերնետային ցանցում ընդգրկված է 937 դպրոց (64.6%):

«Ապագայում Հայաստանի բոլոր դպրոցները կմիավորվեն ընդհանուր ցանցում»,- նշեց ԿՏԱԿ-ի գլխավոր մասնագետ Սամվել Մանուկյանը:

Համակարգիչներով առավել շատ ապահովված են Երևանի դպրոցները (1 դպրոցում միջինում կա 18.6 համակարգիչ), իսկ առավել քիչ (7.8 համակարգիչ)՝ Արագածոտնի:

Երևանյան դպրոցներում կա 4,818 համակարգիչ, ինտերնետ կապով ապահովված են 252 դպրոցներ: Արագածոտնի դպրոցներում կա 971 համակարգիչ, ինտերնետ առկա է 72 դպրոցում: Արարատի դպրոցներում կա 1,258 համակարգիչ, ինտերնետով ապահովված է 106 դպրոց: Արմավիրի դպրոցներում կա 1,302 համակարգիչ, համացանցով ապահովված են 119 դպրոցներ: Գեղարքունիքի մարզի դպրոցներն ունեն 1,304 համակարգիչներ, 114 դպրոց միացած է համացանցին: Լոռու մարզային դպրոցներն ունեն 1,521 համակարգիչ, 130 դպրոցներում նաև ինտերնետ կապ կա: Կոտայքի մարզի դպրոցներն ունեն 1,437 համակարգիչ, 99 դպրոց ունի համացանց: Շիրակի մարզի դպրոցներում կա 1,687 համակարգիչ, համացանց՝ 132 դպրոցներում: Սյունիքի մարզի դպրոցներում կա 1,140 համակարգիչ, 72 դպրոցներում՝ համացանց, Վայոց ձորի դպրոցներում՝ 535 համակարգիչ, համացանց՝ 23 դպրոցներում: Տավուշի մարզի դպրոցներն ապահովված են 802 համակարգիչներով, իսկ 61 դպրոցներ՝ ինտերնետ կապով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում