Արևի ռենտգենյան աստղագիտության ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն արձանագրել են 2019 թվականից ի վեր ամենախոշոր մագնիսական փոթորիկը: Այն տեղի է ունեցել մայիսի 12-ի երեկոյան:
«Փաստացի Երկիր մոլորակը զգացել է շատ կարճ, բայց միաժամանակ ուժգին տիեզերական հարված: Իսկ Արևի վրա ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել»,- ասված է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
Միջազգային սիստեմատավորման համաձայն՝ նման կարգի փոթորիկները կարող են հատկապես ազդել էներգետիկ համակարգերի վրա, տիեզերական ապարատները դուրս հանել ուղեծրից, հանգեցնել ռադիոկապի խափանման: