Saturday, 04 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

13 տարի անց․ վերածնված «Արարատն» այսօր կպայքարի գավաթի համար

Այսօր՝ ժամը 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ Երևանի «Արարատի» և «Ալաշկերտի» միջև։ 13 տարվա ընդմիջումից հետո մեր ամենատիտղոսակիր թիմը՝ «Արարատը» կխաղա գավաթի խաղարկության եզրափակչում։ «Արարատի» համար այսօրվա հանդիպումն առանձնակի նշնանակություն ունի։ Այս մրցաշրջանին մրցաշրջանին ընդառաջ Երևանի «Արարատ» ակումբում կատարվեցին, ըստ էության, արմատական փոփոխություններ, որի արդյունքում թիմը վերածվեց։ Հայկական ամենատիտղոսակիր ակումբում վերջին շրջանում տեղի էին ունենում միանգամայն անհասկանալի և անբացատրելի երևույթներ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի «Արարատում» տեղի ունեցած տեղաշարժերը հայացեք նետենք դեպի անցյալ։ Եվ այսպես Նախորդ մրցաշրջանի սկզբից «Արարատը» վերելքի փուլում էր և ցուցադրում էր գրագետ և որակյալ ֆուտբոլ: «Արարատի» երկրպագուների ուրախությունը, սակայն, երկար չէր տևել:

Վերելքի փուլում թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն: Ըստ էության, հենց Բոյկոյի շնորհիվ էր ձևավորվել մարտունակ կոլեկտիվ, որի խաղն իսկապես տպավորում էր: Բոյկոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Գագիկ Սիմոնյանը։ Այնուհետև եկավ Իգոր Կոլիվանովը, որի հետ բոլոր երկրպագուները մեծ հույսեր էին կապում։ Վեց ամիս աշխատելուց հետո հեռացավ նաև Կոլիվանովը։ Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սերգեյ Բուլատովը: 2019/2020 թթ. առաջնությունը դեռ չէր մեկնարկել, երբ Բուլատովը հեռացավ թիմից: Գնանք ավելի հետ՝ 2018/2019 թթ․, մրցաշրջանը «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը: Մարզչական փոփոխություններին զուգահեռ, սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Թիմի կազմը շարունակ փոխվում էր, սակայն խաղում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվում: «Արարատը» ձախողել էր մրցաշրջանը՝ առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում: Վերջին երկու մրցաշրջաններում արդեն իսկ դժվար է հաշվել, թե քանի գլխավոր մարզիչ է փոխել «Արարատը»: Հիշեցնենք, որ «Արարատում» էր նաև տարիներ առաջ սկանդալի մեջ ներքաշված Վալերի Հովհաննիսյանը, որը զբաղեցնում էր գլխավոր մենեջերի պաշտոնը։ Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասում Հովհաննիսյանը հեռացավ «Արարատից», իսկ թիմը լավագույն վեցյակի պայքարում զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Ընթացիկ առաջնությունում «Արարատ» տեղի ունեցող արմատական ֆեղաշարժերը կարելի է որակել այսպես՝ փոփոխություններ, որոնք միտված են վերականգնելու սիրված թիմի բարի համբավը։

2020 թվականի հուլիսին «Արարատի» գործադիր տնօրեն նշանակվեց Արթուր Նազարյանը, իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկը՝ Վարդան Բիչախչյանը։ Վերջինիս կարելի է համարել «Արարատի» հաջողությունների հիմնական «մեղավորներից» մեկը։ Հայաստանի Պրեմիեր լիգայում ևս «Արարատը» աչքի է ընկնում հաջող և կայուն ելույթներով պայքարելով չեմպիոնի կոչման համար։ Այս պահին առաջատար «Նոան» 21 խաղից հետո ունի 38 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ալաշերտը» 20 խաղում վաստակել է 37, իսկ «Արարատը»՝ 36 միավոր։ 4-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» էլ 20 խաղում վաստակել է 34 միավոր։ Վերջին խաղում «Արարատը» Հայաստանի առաջնության շրջանակներում ոչ-ոքի 0։0 էր խաղացել նույն «Ալաշկերտի» հետ։ Այս թիմերը միմյանց հետ մրցելու են նաև մայիսի 25-ին կրկին առաջնության շրջանակներում։ Այս հանդիպումը կարող է վճռորոշ լինել չեմպիոնության և մրցանակային տեղերի համար պայքարում։

Բուքմեյքերները այսօրվա խաղում կողմերի հնարավորությունները ըստ էության հավասար են գնահատել։ Մասնավորապես, «Արարատի» հաղթանակի համար սահմանված է 2․77 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․35, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 2․56 գործակցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում