Saturday, 04 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Հայաստանի հավաքականի արժեքն այսօր․ Որքան ենք գերազանցում Ադրբեջանին

Չնայած ֆուտբոլի Հայաստանի հավաքականի որոշ առաջատար ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է, մեր ազգային թիմը խաղացողների ընդհանուր արժեքով շարունակում է համեստ դիրք զբաղեցնել տարածաշրջանում։ Առաջատարն այս հաշվարկում Թուրքիայի հավաքականն է։ Վերջինս, ըստ տրանսֆերային շուկան ուսումնասիրող հեղինակավոր Transfermarkt պարբերականի, գնահատված է 295 միլիոն եվրո։ Այսօր Թուրքիայի գլխավոր թիմը չունի գեթ մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրոյից պակաս լինի։ Հարևան երկրի ամենաթանկ ֆուտբոլիստը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Չալհգար Սյոունջուն է, որի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրո է։ «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլու ու տրանսֆերն էլ գնահատված է 40 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանի ազգային թիմն է, որի արժեքը կազմում է մոտ. 52.1 միլիոն եվրո։ Վրացի ամենաթանկ ֆուտբոլիստը Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան է, որի տրանսֆերը 15 միլիոն եվրո է։ Ի դեպ, վերջին երկու ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի արժեքը աճել է 5 միլիոնով։ Բելգիական Գենտի ներկայացուցիչ Գիորգի Չակվետաձեի տրանսֆերն էլ կազմում է 3․2միլիոն եվրո։ Որակյալ և թանկարժեք ֆուտբոլիստների առումով Վրաստանը գերազանցում է Հայաստանին։

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե որքան ենք հետ մնացել վրացիներից։ Մեր հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 38 միլիոն եվրո, նշենք, սակայն, որ այդ 38 միլիոնից 20-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն է։ Այսօր մեր ընտրանին ունի ընդամենը 6 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գերազանցում է մեկ միլիոնը։ 2019 թվականին տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Սարգիս Ադամյանն էր, որը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ» դարձավ այս թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Ադամյանի տրանսֆերն այս պահի սակայն, գնահատում են 3.5 միլիոն եվրո։ Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը»։ Վերջին շրջանում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային հավաքականի մեկ այլ հարձակվողի՝ Տիգրան Բարսեղյանի ղազախական «Կայսարից» «Աստանա» տեղափոխվելն էր։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 2 միլիոն եվրո։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բարսեղյանը մոտ ժամանակներս կհեռանա ղազախական ակումբից։Նախորդ տարի մեր հավաքականին միացավ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ էապես նպաստելով մեր հավաքականի ընդհանուր տրանսֆերային աճին։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Բայրամյանի տրանսֆերային արժեքը 2020 թվականի համեմատ ավելացել է 200 հազարով և կազմում է 3 միլիոն։ Ի դեպ, 6 ամսվա ընթացքում այս ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է մոտ մեկ միլիոն եվրոյով։ Տարեսկզբին միլիոնի շեմը հատեց նաև Արշակ Կորյանը։ Բոլորովին վերջերս մեր հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կտրուկ աճ գրանցելով, անցել է միլիոն եվրոյի շեմը։ Խոսքը արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որի տրանսֆերային արժեքն ավելացել է մեկ միլիոն եվրոյով և այժմ կազմում է 1.5 միլիոն եվրո։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեր հարձակվողի տրանսֆերն ընդամենը 450 հազար եվրո էր։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Վարձակալության հիմունքներով տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը որոշակիորեն անկում է ապրել։ Վերջին շրջանում Մխիթարյանը փայլուն խաղ է ցուցադրում Ա սերիայում։ Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Յուվենտուսը»։ Չի բացառվում, որ մոտ ժամանակներս Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ավելանա։ «Ռոմայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականի ավագն ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային հավաքականին, ապա այս հավաքականն, այսպես ասած, ամենաէժանն է տարածաշրջանում։ Մասնավորապես, այս երկրի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 15.8 միլիոն եվրո։ Ադրբեջանն ունի ընդամենը 3 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո է։

Փաստորեն Վրաստանի հավաքականի երկու ամենաթանկ ֆուտբոլիստները, ինչպես նաև մեր հավաքականի ավագ Մխիթարյանը տրանսֆերային արժեքով գերազանցում են Ադրբեջանի ամբողջ հավաքականին։ Ավելին Ադրբեջանում քիչ չեն նատուրալիզացված ֆուտբոլիստները։ Կարճ ասած, այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների արժեքը տրանսֆերային շուկայում բավական ցածր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում