Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Կայացավ «DigiCode 2021» հանրապետական մրցույթը

10 մայիսի 2021 թ., Երևան. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ մայիսի 8-ին կայացել է «DigiCode 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։

Այս տարի մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 69 թիմ իրենց աշխատանքներով ներկայացավ եզրափակչին։ Եվս 19 աշակերտ մասնակցեց «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվեց լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ:

«Աշխատանքիս երկրորդ լավագույն մասը «Արմաթ» լաբորատորիաների բացումն է, իսկ առաջինը՝ տեսնելն է, թե ինչպես են մեր այդ լաբորատորիաների լավագույն սովորողները ելույթ ունենում պետական մասշտաբի մրցույթներում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում դասավանդվող բոլոր ուղղություններով», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Թվային կրթությունը այսօր անհրաժեշտ է բոլորի համար, և մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություն ուրախ ենք մասնակցել այս ծրագրին, ոգեշնչել մեր երիտասարդներին, խրախուսել նրանց հետաքրքրությունը դեպի նորագույն տեխնոլոգիաները: Վստահ եմ, որ նրանցից շատերը ապագայում լավ մասնագետներ կդառնան ու հաջողությունների կհասնեն», – նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին VXsoft ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Մանուկյանը և Վլադիմիր Պողոսյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության UNIX համակարգերի ավագ մասնագետ Թադևոս Բաղդասարյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ Սաթենիկ Մնացականյանը և Հայկ Ներսիսյանը, ԱՏՁՄ վարչության անդամ, Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Արման Պողոսյանը, X-Tech ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչ Սեդրակ Վարդանյանը։

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Այս տարի 8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել՝

  • Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),
  • Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),
  • Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց),
  • Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց),
  • Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան),
  • Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյան (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

Գլխավոր հովանավոր՝ VXsoft ընկերություն, հովանավոր՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերություն (Beeline ապրանքանիշ), գործընկեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում