Այսօր խորհրդարանն ընդունեց օրենք՝ ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց համաներում շնորհելու վերաբերյալ, բայց որևէ մեկը չմտածեց՝ ի՞նչ վիճակում են այն զինվորները, որոնք 44 օր պատերազմին մասնակցեցին և հիմա էլ շարունակում են ծառայել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը․
«Ներում շնորհվեց ՀՀ-ում ծառայության չմասնակցած անձանց։ Խնդիրն այն չէ՝ ինչո՞ւ նրանց ներում շնորհվեց, այլ՝ իսկ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցուցաբերվի այն անձանց նկատմամբ, որոնք 44-օրյա պատերազմից հետո շարունակում են ծառայել։ Այդ զինվորների ծնողներն ակնկալում են, որ կրճատվեն իրենց երեխաների ծառայության ժամկետը։ 1999-2001թթ-ին ծնված երեխաների մի մասը զոհվեցին, մի մասն էլ գտնվում է բանակում և ունեն շատ լուրջ հոգեբանական, առողջական խնդիրներ, ունեն սպասումներ հասարակությունից, իշխանությունից, բայց ոչ մի ուշադրության չեն արժանանում»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։








































