Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Ստամբուլում ջրից դուրս են բերել ադրբեջանցի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի դին

Մայիսի լույս 4-ի գիշերը Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին։ Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նշվում է, որ մեկ ամիս առաջ Բայրամ Մամեդովը մեկնել էր Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր վերադառնալ Բաքու։

Մամեդովը մայիսի 2-ին դուրս էր եկել տանից և այդ օրվանից ընկերները նրանից լուր չունեին: Ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին։

Թուրքական լրատվամիջոցներն ինքնասպանության և անհավատալի այլ վարկածներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն՝ Բայրամը, առանց լողալ իմանալու, ծովն է մտել, որպեսզի հողաթափերը ջրից հանի և խեղդվել է։

«Վերջերս Ստամբուլում Բայրամին հյուր էի գնացել։ Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում կրթական ծրագիր էր շահել։ Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Մեծ պլաններ ուներ հայրենիքին առնչվող։ Ասում էր, որ Ադրբեջան է վերադառնալու լավ կրթություն ստանալուց հետո»,- պատմել է Բայրամի ընկերներից մեկը։

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովն Ադրբեջանում հայտնի է դարձել 2016-ին, երբ ձերբակալվել է Գիաս Իբրահիմովի հետ։ Նրանք Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին վերջինիս հուշարձանի վրա հետևյալ գրությունն էին թողել. «Շնորհավոր ստրուկների տոնը»:

Ավելի ուշ դատարանը երկու ակտիվիստներին էլ ազատազրկման էր դատապարտել թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար։ Բայրամ Մամեդովին ու Գիաս Իբրահիմովին ներում էր շնորհվել 2019-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում