Աշխատանքից հեռացված՝ Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբը հայտնաբերվել է մահացած: Այս մասին հայտնում է debka.com-ը:
Ըստ սիրիական լրատվամիջոցների՝ նախկին նախարարը մահացել է հիվանդությունից, բայց ընդդիմությունը հայտարարում է, որ Ալի Հաբիբը սպանվել է իշխանությունների կողմից այն բանի համար, որ դեմ էր արտահայտվել Համայում բանակի կողմից վերջերս իրականացված ռազմական գործողություններին: Հաբիբի փոխարեն նոր նախարար էր նշանակվել գեներալ Ռաուդ Ռաջհան, որը նախկինում գլխավոր շտաբի պետն էր:







































