Միասնականության, կյանքի ու վերածննդի խորհրդով ծառատունկ «Վերածննդի» այգում։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ը «Նախշուն Հադրութը» նախաձեռնությամբ ծառատունկ էր կազմակերպել Նոր Նորքի Վերածննդի այգում։ Հադրութցիները «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի օգնությամբ 15 արծաթափայլ եղևնի և 36 կեչի տնկեցին։
👨👩👧👦🌱
Այս խորհրդանշական ակցիայով հադրութցիներն իրենց երախտագիտությունն են հայտնում Երևանին՝ պատերազմական ծանր օրերին ձեռք մեկնելու, ապաստան տրամադրելու համար։