Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Սպասվող ընտրությունների ներքաղաքական բնութագրիչներն ու ընդդիմության առաջնային անելիքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ընտրությունների անցկացման թեման ներկայումս դարձել է ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը։ Այն դեպքում, երբ երկիրն աղետալի հանգրվանի հասցրած ղեկավարը ոչ մի կերպ ցանկություն չունի իր կամքով հեռանալ, ապա նրան հեռացնելու ճանապարհներից մեկն էլ ընտրություններն են։ Իսկ դա ընդդիմության պայքարի ու հանրային պահանջի բյուրեղացման արդյունք է։ Չէ՞ որ, եթե ամեն ինչ իշխանությունների ցանկացածով ընթանար, նրանք ոչ մի դեպքում չէին համաձայնի ընտրությունների անցկացման տարբերակին, ինչպես մեկ անգամ եղավ, և նրանք փորձեցին հիմնավորել, թե ընտրությունների անցկացման համար հանրային պահանջ չկա։

Հիմա ամեն ինչ ձախողած Փաշինյանը, համաձայնելով ընտրությունների անցկացման տարբերակին, ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, երկարաձգի իր պաշտոնավարումը, քանի որ այլընտրանքը լինելու է քաղաքական լուսանցքում հայտնվելը, որի դեպքում շատ արագ հասնելու է պատասխանատվության ենթարկվելու պահը։ Եվ ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործը՝ նա, ամենայն հավանականությամբ, գործի կդնի վարչական ռեսուրսն իր ողջ ծավալով։ Դրա հետ մեկտեղ, ընտրությունների մոտենալուն զուգահեռ կօգտագործվեն ուժային կառույցների ունեցած հնարավորությունները՝ քաղաքական մրցակիցներին ճնշելու և նրանց ներկայացուցիչների վրա գործեր կարելու համար, որպեսզի այդ մարդկանց հանրության առաջ սևացնեն, վարկաբեկեն ու շոու սարքեն։ Իսկ ընտրություններից հետո շատ հանգիստ կարող է պարզվել, որ այդ մեղադրանքներն անհիմն էին, ինչպես եղել է հիմնական դեպքերում։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունը կարող է տարբեր մարդկանց կաշառել ցուցակներում ընդգրկելու, պաշտոնների նշանակելու ու այլ խոստումներով։ Իսկ վերջին տարբերակն էլ մնում է ընտրությունների կեղծումը, որը առավել քան հավանական է՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։ Լավ, այդ դեպքում որո՞նք են լինելու ընդդիմության անելիքները։ Նրանց համար թերևս առաջնայինը պետք է լինի, ի տարբերություն իշխանությունների, ազնիվ գտնվել հանրության առջև և ներկայացնել իրական տեսլական, թե ինչպիսի մարտավարական և ռազմավարական քայլերի միջոցով է հնարավոր դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Մյուս կողմից` ընդդիմադիր ուժերին պետք է միավորի իշխանափոխության նպատակը, որպեսզի իշխանություններին չհաջողվի պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, ինչպես, օրինակ՝ հիմա իշխանական քարոզչական թեմաներից մեկն է դարձել այն, թե իբր ընդդիմությունը աջակցություն չունի հանրության շրջանում, անգամ 17 կուսակցությունների ֆորմատը չկարողացավ էֆեկտիվ աշխատել և շուտով դադարեց գործելուց, և այլն։

Ուստի արդյունքի հասնելու համար ընդդիմադիր ուժերը չպետք է պայքարեն միմյանց դեմ կամ խճճվեն մանր հարցերի ու տարաձայնությունների մեջ։ Իսկ երբ իշխանությունները կտեսնեն, որ ընդդիմությունը ամուր կանգնած է իր դիրքերում, և իրենց կողմից ընդդիմադիր դաշտ գործուղված կեղծ ընդդիմադիրների քողարկված դեմքը բացահայտված է, ստիպված կլինեն հաշվի նստել իրական ընդդիմության կշռի հետ։ Բացի այդ, հավաքական ընդդիմության ջանքերի արդյունքում քաղաքական հարթակ կարող է ներմուծվել բոլորովին նոր բովանդակություն, որը հիմնված կլինի ոչ թե պոպուլիզմի, այլ իրական փաստերի, իրողությունների ու դրանց տրված անաչառ գնահատականների վրա, որը թույլ չի տա գործի դնել փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների գործելակերպը։

Մի տակտիկա, որն իշխանությունները կիրառել են քաղաքական դաշտը ներկաների ու նախկինների, սևերի ու սպիտակների բաժանելու իրենց ավանդական գործելակերպում, որի միջոցով հնարավորություն են ստացել էմոցիաներ բորբոքել ու արդյունքում ատելության և թշնամանքի հողի վրա դիվիդենտներ շահել։ Ընդդիմադիր ուժերը հանրության առաջ մեծ առաքելություն են ստանձնել, իսկ դա ենթադրում է, որ նրանք պայքարը պետք է կառուցեն ինտելեկտուալ դաշտում ու չպետք է իրենց շռայլություն թույլ տան տրվել սադրանքների և իջնել այսօրվա իշխանությունների ցածրագույն մակարդակին։

Բացի այդ, ընդդիմությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որպեսզի թույլ չտա, որ իշխանությունները վերազանցեն իրենց լիազորությունները և ապօրինի քայլերի դիմեն։ Ամեն դեպքում, լայնախոհ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել գլխավոր նպատակին, այն է՝ հեռացնել երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին, այլապես առավել աղետալի իրավիճակում ենք հայտնվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 04․05.21թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում