Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր մամուլը անազատ է։ Պնդում է՝ այն այսօր առավել քաղաքականացված է, քան երբևէ։ Անդրադառնալով ընտրություններին՝ նշում է, որ այսօր ընտրությունը իսկապես լինելու է վատի ու վատագույնի միջև՝ Փաշինյան ու Քոչարյան։ Շեշտում է՝ մենք Ռոբերտ Քոչարյանին տալու հայրենիք չունենք։