Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենց քաղաքական ուժը չի շեղվում իր սկզբունքներից. ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած, մնացած բոլորով վերջացրած: Այդ առումով պետք է ասեմ՝ արձանագրում եմ, որ մենք, որ իշխանության էինք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությամբ, այսօր ապացուցում ենք, որ մեր սկզբունքներից չենք շեղվում, և ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է մնա անսասան և անձեռնմխելի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բագրատյանը նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործընթացը երկար է տևում: «Արդյոք ճիշտ չէր լինի՞, որ գնայինք ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով, գործադիրն անելիք չունենար, իր ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարեր, խորհրդարանը ինքնալուծարվեր և ընտրություններ լինեին: Արդյոք մենք չպե՞տք է արձանագրենք այն փաստը, որ եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն՝ իրենք սահմանադրական փոփոխություններ անելու են, թե ոչ»,-ասաց Բագրատյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: Ես նախկինում էլ ասել եմ, որ Սահմանադրությունը փոխելու առաջարկ եղել է հենց 2018-ին: Բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնվել՝ մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխությունը»: Ըստ նրա՝ Սահմանադրությունը գրելիս պետք է անձ նկատի չունենալ, այլ նկատի ունենալ ինստիտուտներ

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ այսօր ի հայտ եկած խնդիրներից շատերը կապված են նրա հետ, որ 30 տարի հետո պարզվել է, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա: «Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կա, մենք էլ եկանք ինստիտուտը քանդուքար արեցինք: Այդ ինստիտուտը կոռուպցիան էր»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում